Ադրբեջանն այլևս Ռուսաստանի հուսալի դաշնակիցը չէ. Կիրիլ Կաբանով
Հոկտեմբերի 14, 2025

Ադրբեջանն այլևս Ռուսաստանի հուսալի դաշնակիցը չէ. Կիրիլ Կաբանով

By Հուլիսի 21, 2025 48

Ռուսաստանի Դաշնության Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Կիրիլ Կաբանովը կտրուկ քննադատել է Ադրբեջանի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ՝ հայտարարելով, որ Բաքուն վերջնականապես կորցրել է Մոսկվայի հուսալի դաշնակցի կարգավիճակը։ 

Իր թելեգրամյան ալիքում Կաբանովը հիշեցրել է, որ վերջին ամիսներին Ադրբեջանը մի շարք «թշնամական քայլեր» է ձեռնարկել՝ դիվանագիտական հարձակումներից մինչև Բաքվում ռուսական Sputnik գործակալության գրասենյակի վրա հարձակումը։ Նա նշել է, որ դրա հետնապատկերում Ռուսաստանը սկսել է ձերբակալել ադրբեջանական համայնքին առնչվող հանցավոր կառույցների ներկայացուցիչներին, սակայն, միևնույն ժամանակ, պաշտոնյաները շարունակել են խոսել «եղբայրական բարեկամության» մասին։ 

Իրավիճակն, ըստ Կաբանովի, նոր կետի է հասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հրապարակային ելույթից հետո, որում, ինչպես պնդում է փորձագետը, նա բացահայտորեն հակառուսական հռետորաբանություն է ցուցադրել և աջակցություն է հայտնել «Ռուսաստանի թշնամիներին»։ 

«Այդ երկիրը և նրա ղեկավարությունը բացահայտորեն աջակցում են մեր թշնամիներին, հակառուսական դիրքորոշում են զբաղեցնում և հակառուսական համակարգի մաս են կազմում, որը հիմնականում վերահսկում են Լոնդոնը և Անկարան»,- ընդգծել է Կաբանովը։ 

Նա միաժամանակ կոչ է արել անհապաղ վերանայել Ադրբեջանի հետ բոլոր ֆինանսական և տնտեսական կապերը, սահմանափակել ադրբեջանական բիզնես կառույցների և համայնքի ազդեցությունը Ռուսաստանում և հրաժարվել «հավերժական բարեկամության մասին պատրանքներից»։ 

«Սերն անցավ, ադրբեջանական լոլիկները չորացան… և մենք տարբեր ճանապարհներ ենք բռնել», - եզրափակել է Կաբանովը։

Rate this item
(0 votes)

Լրահոս