Ֆիդանը Կիևում բանակցություններ է վարում Զելենսկու հետ
Հունիսի 02, 2025

Ֆիդանը Կիևում բանակցություններ է վարում Զելենսկու հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիևում բանակցություններ է վարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ծրագրված հանդիպումից առաջ, ՌԻԱ Նովոստին։

Ֆիդանը մայիսի 25-ից 27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և բանակցություններ է վարել ՌԴ առաջնորդի օգնական Վլադիմիր Մեդինսկու, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։

Ֆիդանն այսօր Կիևում հայտարարել է՝ Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների փուլերից հետո հնարավոր կլինի հանդիպում անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։
Ֆիդանը նաև հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնել կհաջողվի մեկ տարվա ընթացքում։

«Կամ մենք թույլ կտանք, որ այս պատերազմը շարունակվի, կամ մենք կհասնենք կայուն խաղաղության այս տարվա ընթացքում»,- ասել է թուրք նախարարը Կիևում կայացած մամուլի ասուլիսում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է հայկական շինությունները

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է հայկական շինությունները

ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել ստամբուլյան բանակցություններից առաջ

Նման է Ծիր Կաթինին. Աստղագետները գալակտիկա են հայտնաբերել

Ուկրաինան նախապես տեղեկացրել է Թրամփի վարչակազմին հարձակման մասին․ Axios

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների

Tesla-ն անվարորդ ավտոմեքենաներ է փորձարկում Տեխասում՝ քաղաքային պայմաններում

Երևանում կրակոցներ են հնչել

8-րդ դասարանի աշակերտը կրակել է թիվ 13 դպրոցի պատուհանին

Իսկ ինչու՞ դոմփել». մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. Փաշինյան

Վաղը ձայն մուրալու օրն է գալու` մի հիասքանչ ժամանակ. Մհեր Մկրտչյան

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Նավրոցկին

Իրանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բայդենին 2020-ին փոխարինել են «կլnնnվ». Թրամփ