Ռուսաստանը և Ուկրաինան տասնյակ ԱԹՍ-ներ են արձակել. կան վիրավորներա
Հունիսի 10, 2025

Ռուսաստանը և Ուկրաինան տասնյակ ԱԹՍ-ներ են արձակել. կան վիրավորներա

Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով զանվածային հարվածներ են հասցրել մեկը մյուսի տարածքին։ Երկու կողմերում էլ կան վիրավորներ։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են ուկրաինական 93 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը՝ 87-ը, Կուրսկի մարզի երկնքում։

Եվս չորս ԱԹՍ խոցել է Ռոստովի մարզի, երկուսը՝ Բելգորոդի մարզի երկնքում։ Զոհերի և ավերածությունների մասին ռազմական գերատեսչությունը չի հայտնում։

Ավելի վաղ Ռոստովի մարզի իշխանությունները հայտնել էին, որ ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել Տագանրոգ քաղաքը։ Վնասվել է երկու բնակելի բազմահարկ շենք։

Նախնական տվյալներով՝ տուժել է 2 մարդ, զոհեր և վիրավորներ չկան։

Իր հերթին Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ գիշերը Խարկովը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային գրոհի։

Հարվածների են ենթարկվել երկու քաղաքացիական ձեռնարկություն, բռնկվել են հրդեհներ։ Տուժել է 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Վնասվել են նաև մերձակայքում գտնվող բնակելի տները։ Ըստ գերատեսչության՝ հարձակման հետևանքների վերացումը դեռ շարունակվում է։ Իսկ ապրիլի 1-ին Զապորոժիեի մարզում ռուսական հարվածների հետևանքով 1 մարդ էր զոհվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական

Կհեշտացվի ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա առողջական վատ վիճակի մասին պնդումները

Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային