Շվեյցարիայում արգելափակված ռուսական ակտիվների գումարն աճել է մինչև 8,4 մլրդ դոլար
Հունիսի 10, 2025

Շվեյցարիայում արգելափակված ռուսական ակտիվների գումարն աճել է մինչև 8,4 մլրդ դոլար

Շվեյցարիայում արգելափակված ռուսական ակտիվների գումարը 2025 թվականի մարտի դրությամբ աճել է մինչև 7,4 միլիարդ շվեյցարական ֆրանկ (8,4 միլիարդ դոլար): Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի Տնտեսական հարցերի պետական ​​քարտուղարության (SECO) ներկայացուցիչը տեսակապի միջոցով մամուլի համար կայացած  ճեպազրույցում։

Ըստ SECO-ի տվյալների՝ ավելացումը կապված է կատարված հետաքննությունների արդյունքների հետ, որոնց բովանդակությունը չեն հայտնում (1,7 մլրդ ֆրանկ), սառեցված ակտիվների արժեքի աճի (320 մլն ֆրանկ) և պատժամիջոցների ընդլայնման հետ (130 մլն ֆրանկ)։

Նշվում է, որ արգելափակված ակտիվների ընդհանուր գումարը կրճատվել է 510 մլն ֆրանկով՝ բացառիկ կարգով ապաարգելափակման դիմումների հաստատման, ակտիվների արժեքի կորստի և պատժամիջոցների ցանկից մի շարք անձանց բացառման հաշվին։

2024 թվականի օգոստոսին համադաշնությունում սառեցված ռուսական ակտիվների գումարը կազմում էր 7,1 միլիարդ ֆրանկ (8 միլիարդ դոլար):

Գերատեսչությունում նշել են, որ խոսքը վերաբերում է անշարժ գույքի օբյեկտների, ավտոմեքենաների, արվեստի ստեղծագործությունների, կահույքի ու երաժշտական ​​գործիքների։ 

Ընդ որում, Շվեյցարիայում Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների ընդհանուր գումարը մնացել է անփոփոխ 2024 թվականի օգոստոսի համեմատությամբ՝ 7,2 միլիարդ ֆրանկ (8,1 միլիարդ դոլար):

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական

Կհեշտացվի ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա առողջական վատ վիճակի մասին պնդումները

Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային