Այսօրվանից կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ԱՆ
Հունիսի 10, 2025

Այսօրվանից կփորձարկվի դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ. ԱՆ

ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 182-Ն որոշմամբ իրականացված փոփոխությունների արդյունքում մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Փորձարարական մեխանիզմը կգործի սկսած 2025 թվականի ապրիլի 1-ից։

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշման Հավելված N 4-ով հաստատված Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի 23-րդ կետի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման կազմակերպումն իրականացնում է լիազոր մարմինը դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ դեղատներ) հետ սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա։ 

Առողջապահության նախարարությունը հրավիրում է բոլոր դեղատներին մինչև սույն թվականի մարտի 30-ը հրապարակային օֆերտայի պայմանագրին միանալու համար Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին ներկայացնել ակցեպտ՝ լիազոր մարմնի կողմից հաստատվող ցանկում ընդգրկվելու նպատակով։ 

Պետական առողջապահական գործակալությունը մարտի 19-ին, 20-ին և 21-ին կիրականացնի առցանց հանդիպումների շարք, որի վերաբերյալ դեղատների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին կուղարկվի առցանց հանդիպման հղումը, օրը  և ժամը։

Հրապարակային օֆերտայի պայմանագիրը կարող եք տեսնել այստեղ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական

Կհեշտացվի ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա առողջական վատ վիճակի մասին պնդումները

Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային