Շվեդիան Ուկրաինային շուրջ 1,6 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի
Հունիսի 10, 2025

Շվեդիան Ուկրաինային շուրջ 1,6 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի

Շվեդիան հայտարարել է Ուկրաինային 16 միլիարդ կրոնի (1,59 միլիարդ դոլարի) նոր ռազմական օգնություն տրամադրելու փաթեթի մասին, որը մինչ այժմ սկանդինավյան երկրից տրամադրված ամենամեծ փաթեթն է։ Այս մասին հայտնել է Reuters-ը։

Շվեդիան իր որոշմամբ ցանկանում է օգնել Կիևին՝ ամրապնդելու իր դիրքերը պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում:

Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնը մամուլի ասուլիսում նշել է, որ փաթեթի մեծ մասը՝ ինը միլիարդ կրոնի չափով, բաղկացած կլինի նոր սարքավորումներից, որոնք ձեռք կբերվեն Շվեդիայի պաշտպանական նյութերի վարչության կողմից ղեկավարվող գործընթացներում։

Շուրջ հինգ միլիարդ կրոնի չափով ֆինանսական նվիրատվություն կտրամադրվի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համար:

«Մենք այժմ գտնվում ենք պատերազմի կրիտիկական փուլում: Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինային հնարավորինս աջակցելու վրա, որպեսզի նրանք կարողանան ուժեղ դիրքում հայտնվել այս բանակցությունների ընթացքում», – ասել է ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր եվրոպական երկրներն այժմ պետք է մեծացնեն իրենց աջակցությունն Ուկրաինային։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական

Կհեշտացվի ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա առողջական վատ վիճակի մասին պնդումները

Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային