Միջնորդավորված եմ խոսել Մարտուն Գրիգորյանի հետ. եթե մեզ պաշտոն էլ առաջարկեն, հրաժարվելու ենք. Կարեն Սիմոնյան
Հունիսի 10, 2025

Միջնորդավորված եմ խոսել Մարտուն Գրիգորյանի հետ. եթե մեզ պաշտոն էլ առաջարկեն, հրաժարվելու ենք. Կարեն Սիմոնյան

Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, քանի դեռ չենք լսել իրենց մոտեցումը, իմ կարծիքով կլինի հայտարարություն, դրանից հետո նոր մենք կփորձենք արձագանքել։ Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե Մարտուն Գրիգորյանը, որի գլխավորած ուժը ստացել է 6 մանդատ, չմիանա Վարդան Ղուկասյանին, որն ստացել է 8 մանդատ:

«Ես միջնորդավորված եմ խոսել իր հետ, դեռ չունեմ հստակ ինֆորմացիա և սպասում ենք Մարտուն Գրիգորյանի հայտարարություններին: Դետալների մեջ ինչի՞ ենք մտնում, զանգում ենք, չի պատասխանում, չորրորդ զանգից նոր պատասխանեց, վեցերորդին կախեց, ասաց՝ հետ կզանգեմ: Դա գործին օգուտ չի տալիս»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ ունե՞ն սցենարներ, եթե օրինակ, 4 ընդդիմադիր ուժերը չկարողանան միասնական լինել. «Մեր մասով առաջին իսկ օրվանից ընտրությունների եղել  է հայտարարություն, որ մեր մինիմալ ծրագիրն է իշխանազրկել ՔՊ-ին, և մաքսիմալը ստանձնել Գյումրիի կառավարումը։ Միակ ուժն ենք, որը Գյումրիի զարգացման հեռանկարային ծրագիր է առաջ քաշել և մենք ակնկալում ենք գյումրեցու քվեն, որպեսզի այդ ծրագրի իրագործմանը մեծ դեր ունենանք և կարողանանք Գյումրիի զարգացումը դնել գծերի վրա։

Եթե չի ստացվելու այդ միավորումը, մենք փորձելու ենք դառնալ այն ուժը, որը աջակցելու է միավորմանը և իր կոչերով հանդես է գալու, որ բաց չթողնենք պատմական շանսը։ Մեր մանդատները միմիայն ծառայելու են գյումրեցուն և մեկ նպատակ են հետապնդելու, որ  իշխանազրկենք ՔՊ-ին: Որևիցե այլ կուլիսային բազարներ, պաշտոնակռիվ, պաշտոնների բաշխում չենք ակնկալում, եթե առաջարկվի էլ մեզ քաղաքապետարանում որևիցե պաշտոն, մենք հրաժարվելու ենք։

Մենք չենք ուզում որևիցե ուժի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը: Մենք ուղղակի մանդատներով քվեարկություն ենք տալիս, որ ՔՊ-ն չունենա իշխանություն Գյումրի քաղաքում։ Մնացածը արդեն կախված է մյուս քաղաքական ուժերից և իրենց ժամանակն է, որ կարողանան հայտարարություն անել և պարզ դառնա ի վերջո ուր ենք հասնելու»:

Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:

Սա նշանակում է, որ առանց Մարտուն Գրիգորյանի երեք ընդդիմադիր ուժերով հնարավոր չի լինելու իշխանության ձեւավորել:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. ՔՊ–ական

Կհեշտացվի ԵՏՄ անդամների առևտուրը երրորդ երկրների հետ

Էրդողանի վարչակազմը հերքել է նրա առողջական վատ վիճակի մասին պնդումները

Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին

Ռյուտեն հավաստիացրել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումն ուժի մեջ կմնա

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել Թրամփին սկսել Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը

Եթե այդպես չանեինք, Լոս Անջելեսը լիովին կոչնչանար․ Թրամփ

Ռուսաստանի օրը դեսպանությունը քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային

Իսրայելը խոստովանել է, որ զինել է Ուկրաինային