Ռուսաստանն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցրել. կան զոհեր և վիրավորներ
Օգոստոսի 26, 2025

Ռուսաստանն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցրել. կան զոհեր և վիրավորներ

By Հունիսի 06, 2025 57

ՌԴ-ն հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. մայրաքաղաք Կիևում կա 5 զոհ, 20 վիրավոր, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Մասնավորապես հարված է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Պայթյուններ են որոտացել Կիևում, Լուցկում, Չեռնիգովում և Տերնոպոլում։ Վնասվել են արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտներ, բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Մինչդեռ ՌԴ  ՀՕՊ համակարգերը 14 մարզերում Ուկրաինայի զինված ուժերի 174 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Բացի այդ, Սև ծովի օդային տարածքում խոցվել են ուկրաինական «Նեպտուն-ՄԴ» երեք հրթիռներ։

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բրյանսկի, Ռոստովի, Սարատովի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Տուլայի, Բելգորոդի, Տամբովի մարզերի, Մոսկվայի և Մոսկվայի մարզի, ինչպես նաև Ղրիմի Հանրապետության տարածքներում։

Մոսկվայի «Վնուկովո», «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։ Սահմանափակումներ են մտցվել Սարատովի, Կալուգայի և Սամարայի օդանավակայաններում։ Այս պահին բոլոր օդանավակայանները գործում են սովորական ռեժիմով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ