ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ են. Քելոգ
Օգոստոսի 26, 2025

ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ են. Քելոգ

By Հունիսի 04, 2025 45

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Քիթ Քելոգը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները պատրաստ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։ 

«Ես (խմբ.՝ հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմի հետ) խոսել եմ անցած հանգստյան օրերին և կարծում եմ, որ դրանք պատրաստ են։ Դրանք կոչվում են «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենք – 2025», և ես կարծում եմ, որ նա (խմբ.՝ Գրեհեմը) արդեն պատրաստել է դրանք և պատրաստ է հրապարակել։ Եվ դրանք բավականին ծանր են», – նշել է Քելոգը։

Օրինագիծը նախաձեռնել են Լինդսի Գրեհեմը և սենատոր Ռիչարդ Բլումենթալը։ Խոսքը ռուսական նավթ, գազ, ուրան և այլ արտադրանք գնող երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ 500%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին է։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ կոչ էր արել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին հավանություն տալ Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցներին՝ Մոսկվային լիակատար հրադադարի «մղելու» համար։ 

«Նրանք դեռևս այլ կերպ չեն հասկանում։ Եվ մենք կարծում ենք, որ դա արդարացի է», – հունիսի 2-ին հայտարարել էր Զելենսկին Ստամբուլում Ուկրաինայի և ՌԴ-ի պատվիրակությունների հանդիպման ավարտից հետո։

ԱՄՆ-ի Կոնգրեսում հաստատումից հետո սահմանափակող միջոցները պետք է հաստատվեն Սպիտակ տան ղեկավարի կողմից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ