Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Նավրոցկին
Օգոստոսի 26, 2025

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Նավրոցկին

By Հունիսի 02, 2025 80

Լեհաստանի ընդդիմադիր թեկնածու, եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 50,89%-ը։

Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովի տվյալները։Նրա մրցակից, Վարշավայի քաղաքապետ և վարչապետ Դոնալդ Տուսկի կողմնակից Ռաֆալ Տշասկովսկին հավաքել է ձայների 49,11%-ը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 71,31%, ինչը ռեկորդային ցուցանիշ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար։

42-ամյա Նավրոցկին խոստացել է տնտեսական և սոցիալական այնպիսի քաղաքականություն վարել, որն առաջնահերթություն կտա լեհերին, ոչ թե այլ ազգերին, այդ թվում՝ ուկրաինացի փախստականներին, նշում է Reuters-ը։ 

Լեհաստանում իշխանությունը կենտրոնացած է խորհրդարանի ձեռքում, և նախագահի իշխանությունը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում։ Սակայն նախագահը կարող է վետո դնել կառավարության որոշումների վրա։ Վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խորհրդարանում չունի այնպիսի մեծամասնություն, որ կարողանա շրջանցել նախագահի վետոն։   

Ակնկալվում է, որ Նավրոցկին, որին աջակցում է ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցությունը, կշարունակի նախագահ Անջեյ Դուդայի վարած քաղաքականությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ