Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ զորքեր է ուղարկել այլ երկիր
Օգոստոսի 26, 2025

Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ զորքեր է ուղարկել այլ երկիր

By Մայիսի 31, 2025 58

Գերմանիան նացիստների ժամանակաշրջանից ի վեր առաջին անգամ կանոնավոր զորք է ուղարկել այլ երկիր:

Այս մասին հայտնում է Military Watch Magazine-ը։

Գերմանական բանակը սկսել է իր ստորաբաժանումները տեղակայել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում՝ ձևավորելով նոր՝ 45-րդ տանկային բրիգադը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Լիտվայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Արվիդաս Անուշաուսկասը և Բորիս Պիստորիուսը Վիլնյուսում ստորագրեցին գործողությունների ծրագիր՝ մինչև 2027 թվականը հանրապետությունում գերմանական բրիգադ տեղակայելու համար։

Հիմնական ստորաբաժանումների տեղափոխումը սկսվել է 2025 թվականին։ Երկու տարվա ընթացքում գերմանական բրիգադը Ռուդնինկայի զորավարժարանում պետք է հասնի լիակատար օպերատիվ պատրաստության։

Սպասվում է, որ Լիտվա կժամանեն 5000 գերմանացի զինվորականներ ընտանիքներով։ Ինչպես հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը, Գերմանիան մտադիր է երկիր ուղարկել ծանր բրիգադ՝ երեք մանևրային գումարտակներով և անհրաժեշտ մարտական ​​աջակցությամբ և մատակարարման ստորաբաժանումներով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ