«Չինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների». Պենտագոնի ղեկավար
Օգոստոսի 26, 2025

«Չինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների». Պենտագոնի ղեկավար

By Մայիսի 31, 2025 42

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը շաբաթ օրը հավաստիացրել է հնդկա-խղաղօվկիանոսյան դաշնակիցներին, որ նրանք միայնակ չեն կանգնի «Չինաստանի կողմից աճող ռազմական եւ տնտեսական ճնշման դեմ»՝ միաժամանակ նշելով, որ նրանք պետք է ավելի շատ նպաստեն իրենց պաշտպանությանը, հաղորդել է Associated Press-ը:

Նա ասել է, որ Վաշինգտոնը կուժեղացնի իր պաշտպանությունն արտերկրում, որպեսզի հակազդի նրան, ինչը Պենտագոնը համարում է «Պեկինի արագ աճող սպառնալիքներ, հատկապես Թայվանի նկատմամբ նրա ագրեսիվ դիրքորոշման հարցում»:

«Չինական բանակը պատրաստվում է իրական գործողությունների»,- ասել է Հեգսեթը Սինգապուրում անվտանգության համաժողովի ժամանակ իր հիմնական ելույթում:- Մենք չենք պատրաստվում չափազանցել իրավիճակը. Չինաստանի կողմից բխող սպառնալիքն իրական է։ Եվ դա կարող է դառնալ անխուսափելի»:

Ելույթ ունենալով Անվտանգության հետազոտությունների միջազգային ինստիտուտի կազմակերպած Shangri-La Dialogue գլոբալ անվտանգության համաժողովում՝ Հեգսեթն ասել է, որ Չինաստանն այլեւս «ոչ թե պարզապես ուժեղացնում է իր բանակը Թայվանը գրավելու համար, այլեւ ակտիվորեն պատրաստվում է դա անել ամեն օր»:

Հեգսեթը նաեւ քննադատել է Չինաստանին Լատինական Ամերիկայում հավակնությունների համար, մասնավորապես՝ Պանամայի ջրանցքի վրա ազդեցությունը մեծացնելու ջանքերի համար։ Նա կոչ է արել տարածաշրջանի երկրներին ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ հասնելով համախառն ներքին արդյունքի 5 տոկոսին, որն այժմ ստիպված են տրամադրել եվրոպական երկրները: «Մենք բոլորս պետք է ներդնենք մեր բաժինը»,- նշել է Հեգսեթը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ