ՀԱՄԱՍ-ը դեռ չի ընդունել ԱՄՆ-ի հրադադարի ծրագիրը, Իսրայելն ընդունել է
Օգոստոսի 26, 2025

ՀԱՄԱՍ-ը դեռ չի ընդունել ԱՄՆ-ի հրադադարի ծրագիրը, Իսրայելն ընդունել է

By Մայիսի 30, 2025 48

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկել է 2 ամսով հրադադարի նոր նախագիծ։ Կողմերը կրակը դադարեցնելու հնարավորություն ունեն, կարծում են Վաշինգտոնում: Reuters-ին ծանոթ փաստաթղթի համաձայն՝ Գազայում հրադադարի առաջին շաբաթվա ընթացքում, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է ազատ արձակի 28 իսրայելցի պատանդի՝ ողջ և մահացած, փոխարենն ազատ է արձակվելու 1236 պաղեստինցի, հանձնելու են 180 մահացած պաղեստինցու աճյուն։

Մնացած իսրայելցի պատանդներն ազատ կարձակվեն, երբ Գազայում հաստատվի մշտական ​​​​հրադադար։ Իսրայելն, իր հերթին, պարտավորվում է դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Գազայում հրադադարի ուժի մեջ մտնելու պահից։ Իսրայելի պաշտպանության ուժերը կսկսեն զորքերի փուլային դուրսբերումը տարածաշրջանից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և միջնորդներ Եգիպտոսն ու Կատարը պետք է հանդես գան որպես համաձայնագրի իրականացման երաշխավորներ։ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո մարդասիրական օգնությունը կմտնի Գազայի հատված՝ ՄԱԿ-ի, Կարմիր մահիկի և այլ համաձայնեցված ճանապարհներով։

Reuters-ի հաղորդմամբ՝ Իսրայելն ընդունել է հրադադարի նոր նախագիծը, որը փոխանցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ՀԱՄԱՍ-ը՝ դեռ ոչ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ ուսումնասիրում են փաստաթուղթը և մտադիր են պաշտոնական պատասխան տալ ուրբաթ կամ շաբաթ։ Խմբավորման ներկայացուցչի խոսքով՝ այն «հիմնականում արտացոլում է Իսրայելի դիրքորոշումը» և չի պարունակում այդ երկրի հստակ պարտավորությունները՝ Գազայում պատերազմը դադարեցնելու, զորքերը տարածաշրջանից դուրս բերելու և մարդասիրական օգնությունը թույլատրելու հարցերում։

Euronews-ն էլ նշել է, որ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր նախագիծը հայտարարվել է Հորդանան գետի Արևմտյան ափը ակտիվորեն զարգացնելու Իսրայելի ծրագրերի ֆոնին։

Նույն օրը Թել Ավիվը հայտարարել է, որ Արևմտյան ափին կկառուցի ևս 22 բնակավայր՝ քայլ, որը միջազգային իրավունքի համաձայն անօրինական է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ