Մակրոնը կոչ է արել ավելի խիստ լինել Իսրայելի նկատմամբ՝ պաղեստինյան պետության ճանաչումը համարելով «բարոյական պարտք»
Օգոստոսի 26, 2025

Մակրոնը կոչ է արել ավելի խիստ լինել Իսրայելի նկատմամբ՝ պաղեստինյան պետության ճանաչումը համարելով «բարոյական պարտք»

By Մայիսի 30, 2025 52

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է «կոշտացնեն իրենց հավաքական դիրքորոշումն» Իսրայելի նկատմամբ, եթե այն պատշաճ կերպով չարձագանքի Գազայում տիրող մարդասիրական իրավիճակին։

Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։ Սինգապուրում անցկացվող «Շանգրի Լայի երկխոսություն» անվտանգության համաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում Մակրոնը հայտարարել է նաև, որ Գազայում սովի խորացող ճգնաժամի պատճառով Իսրայելի վրա միջազգային ճնշման աճի պայմաններում անհրաժեշտ են գործողություններ «հաջորդ մի քանի ժամերի և օրերի ընթացքում»։

Նա նաև պնդել է, որ «որոշակի պայմաններով պաղեստինյան պետության ճանաչումը ոչ միայն բարոյական պարտք է, այլև քաղաքական անհրաժեշտություն»։

Ավելի վաղ Ինդոնեզիայում Մակրոնը նշել էր, որ այդ պայմանների շարքում են ՀԱՄԱՍ շարժման ապառազմականացումը և գոյության և ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքի ճանաչումը։

Էմանուել Մակրոնը և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը առաջիկա շաբաթ և կիրակի օրերին Սինգապուր այցելող համաշխարհային առաջնորդների, դիվանագետների և պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների շարքում են՝ մասնակցելու «Շանգրի-Լայի երկխոսություն» անվտանգության համաժողովին: Մայիսի 30-ի երեկոյան համաժողովը ելույթով կբացի Ֆրանսիայի նախագահը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ