Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ ցանկացած ձևաչափով բանակցությունների պատրաստակամության մասին
Օգոստոսի 26, 2025

Զելենսկին հայտնել է ՌԴ-ի հետ ցանկացած ձևաչափով բանակցությունների պատրաստակամության մասին

By Մայիսի 18, 2025 66

Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ համաձայն է Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով երկխոսությանը և շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Մայիսի 16-ին Սուրբ աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը մտադիր է Վատիկանն առաջարկել որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ:

«Շնորհակալություն Վատիկանին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար։ Մենք պատրաստ ենք երկխոսության ցանկացած ձևաչափով՝ հանուն իրական արդյունքների»,- գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ հանդիպումից հետո:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ կարծիք է հայտնել, որ Վատիկանում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հանդիպման անցկացումը հարմար կլինի հակամարտության երկու կողմերի համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին: Երկրի ղեկավարը չի բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը տրամադրված է երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիների լուրջ որոնմանը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկված բանակցությունների նպատակը հակամարտության արմատական պատճառների վերացումն ու Ռուսաստանի շահերի ապահովումը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները սպասվում էին մայիսի 15-ին: Ռուսական պատվիրակությունը ժամանել էր Ստամբուլ, սակայն այդ օրը երկու երկրների ներկայացուցիչների միջև շփում չեղավ:

Մայիսի 16-ին կայացած բանակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը ղեկավարում է ռուսական պատվիրակությունը, հայտարարել է Ուկրաինայի հետ 1000-ը 1000-ով գերիների զանգվածային փոխանակման մասին: Նրա խոսքով՝ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են ներկայացնել հնարավոր ապագա հրադադարի իրենց տեսլականը: Ուկրաինական կողմը բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարների հանդիպում է խնդրել, ՌԴ-ն դա ընդունել է ի գիտություն։ Մեդինսկին նաև հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակելու Ռուսաստանի պատրաստակամության մասին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ