Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի
Օգոստոսի 24, 2025

Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի

By Մայիսի 15, 2025 74

Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով միջուկային համաձայնագիր ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Այս մասին, Թերթի փոխանցմամբ, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին։

Ալի Շամխանին՝ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի  քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդականը, Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է, որը հրապարակայնորեն խոսել է ընթացող միջուկային բանակցությունների մասին:

Նա ասել է, որ Իրանը կպարտավորվի երբեք միջուկային զենք չստեղծել՝ ազատվելով բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, որը կարող է օգտագործվել զենքի ստեղծման համար, կհամաձայնի հարստացնել ուրանը միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ցածր մակարդակներով և թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել գործընթացը՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դեպքում։

Հարցին, թե Իրանը կհամաձայնի՞ այսօր համաձայնագիր ստորագրել, եթե այդ պայմանները կատարվեն, Շամխանին պատասխանել է՝ այո:

«Դա հնարավոր է: Եթե ամերիկացիները գործեն այնպես, ինչպես ասում են, մենք, անկասկած, կարող ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ», - ասել է Շամխանին՝ հավելելով, որ «մոտ ապագայում դա կարող է հանգեցնել ավելի լավ իրավիճակի»:

Միևնույն ժամանակ Շամխանին հիասթափություն է հայտնել Թրամփի տոնայնության և շարունակական սպառնալիքների կապակցությամբ։ «Նա խոսում է ձիթենու ճյուղ մեկնելու (խաղաղության, հաշտության խորհրդանիշ-Խմբ.) մասին, բայց մենք այն չենք տեսել: Բոլորը փշալարեր են», - ասել է  նա:

Չորեքշաբթի օրը տված հարցազրույցում իրանցի պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահունկարող է փորձել տապալել գործընթացը Վաշինգտոնում լոբբինգի միջոցով:

«Եթե ամերիկացիները չեզոքացնեն Բիբիի (Նեթանյահու-Խմբ.) ազդեցությունը, նրանք հեշտությամբ կարող են ստորագրել գործարքը»,- ասել է Շամխանին։

Այնուամենայնիվ, կան նշաններ, որ Թրամփը հեռվանում է Նեթանյահուից: NBC News-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ երկու ամերիկացի պաշտոնյաների, երկու մերձավորարևելյան դիվանագետների և երկու այլ մարդկանց, որոնք քաջատեղյակ են թեմային, Թրամփի և Իսրայելի վարչապետի դիրքորոշումներն ավելի ու ավելի են հակասում տարածաշրջանում իրավիճակի, ներառյալ Իրանի, մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության վերաբերյալ: 

Նեթանյահուն կողմ է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողություններին, սակայն Թրամփը փորձում է գործարքի միջոցով չեզոքացնել Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելո սպառնալիքը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները