Իրանի ԱԳ նախարը կոշտ պատասխան է տվել Թրամփին
Օգոստոսի 24, 2025

Իրանի ԱԳ նախարը կոշտ պատասխան է տվել Թրամփին

By Մայիսի 14, 2025 95

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերը, որ Իսլամական Հանրապետությունը, իբր, «ահաբեկչություն է սերմանում» Մերձավոր Արևելքում։

«Թրամփը վերահաստատել է իր մտադրությունը՝ վարելու առավելագույն ճնշման քաղաքականություն։ ԱՄՆ-ի նախագահն աչք է փակում տարածաշրջանում Իսրայելի բոլոր հանցագործությունների վրա և փորձում է Իրանին ներկայացնել` որպես սպառնալիք։ Սա մաքուր խաբեություն է և (հասկացությունների) փոխարինում, երբ սպառնալիքները տեղերով փոխվում են։ Ո՞ր ռեժիմն է սպանել 60.000 մարդու Գազայում։ Ո՞վ է նման մասշտաբի ավերածություններ պատճառել Գազայում։ Ո՞ր ռեժիմն է հարձակվում Պաղեստինի շրջակայքի, այդ թվում՝ Լիբանանի, Սիրիայի և Եմենի վրա»,- լրագրողներին ասել է Արաղչին։

«Վերջին ամիսներին Իսրայելի կողմից օկուպացված սիրիական տարածքն ավելի մեծ է, քան ամբողջ Գազայի հատվածը։ Իսրայելը Գազայում տնտեսական շրջափակման մեջ է պահում մի ամբողջ ազգի։ Այս բոլոր փաստերն անտեսվում են, միաժամանակ փորձեր են արվում Իրանը ներկայացնել` որպես տարածաշրջանի համար սպառնալիք, որպեսզի մոռացվի իրական սպառնալիքը։ Սակայն նրանք դա էլ չեն հաջողի»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ «իրանական ժողովուրդը ընտրություն է կատարել ժողովրդավարական, անկախ և զարգացած երկրի օգտին, և հենց Միացյալ Նահանգներն է, որ տարիներ շարունակ խոչընդոտել է Իրանի առաջընթացը՝ պատժամիջոցների և ճնշման միջոցով»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները