Վրաստանի խորհրդարանն արգելել է արտասահմանից դրամաշնորհ ստանալ առանց կառավարության համաձայնության
Օգոստոսի 24, 2025

Վրաստանի խորհրդարանն արգելել է արտասահմանից դրամաշնորհ ստանալ առանց կառավարության համաձայնության

By Ապրիլի 16, 2025 116

Վրաստանի խորհրդարանն արգելում է դրամաշնորհների հատկացումն առանց կառավարության համաձայնության: Մասնավորապես՝ խորհրդարանի պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել են փոփոխություններ, որոնք արգելում են ֆիզիկական և իրավաբանական անձանց առանց կառավարության համաձայնության դրամաշնորհներ ստանալ միջազգային կազմակերպություններից։ Նախաձեռնությանը պաշտպանել է 80 խորհրդարանական, գրում է kommersant.ru-ն:

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի պնդմամբ՝ արևմտյան դոնոր կազմակերպությունները «ֆինանսավորում են արմատական ​​հակակառավարական խմբերին», որոնք «ատելության խոսք են սերմանում», փորձում են երկրում հեղափոխություն իրականացնել և «Վրաստանում երկրորդ ճակատ են բացում Ռուսաստանի դեմ»։

Դրամաշնորհ տրամադրելու թույլտվություն ստանալու համար կազմակերպությունները պետք է դիմեն Վրաստանի կառավարությանն առընթեր հակակոռուպցիոն բյուրո։ Հարցմանը ընթացք կտրվի տասնօրյա ժամկետում։ Միջազգային կազմակերպությունից առանց կառավարության համաձայնության ֆինանսական աջակցություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիները ենթակա են տուգանքի՝ դրամաշնորհի կրկնակի չափով։

Փոփոխությունները չեն վերաբերում միջազգային սպորտային կազմակերպություններին կամ արտերկրում ուսման կամ գիտական ​​աշխատանքի համար հատկացվող դրամաշնորհներին։ Վրացական շուրջ 100 հասարակական կազմակերպություններ արդեն օրենքն անվանել են «վրացի ժողովրդի ստրկացման և ճնշելու ակտ» և զգուշացրել են, որ մտադիր չեն «իրագործել ռուսական ևս մեկ օրենքի դրույթները»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները