ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում. Իրանի ԱԳՆ
Օգոստոսի 24, 2025

ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում. Իրանի ԱԳՆ

By Ապրիլի 15, 2025 131

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Մասկատում։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մասկատը կմնա ապրիլի 19-ին կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի հյուրընկալող կողմը», – ասել է նա։

Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Հռոմում։

Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև Մասկատի միջնորդությամբ տեղի են ունեցել անուղղակի բանակցություններ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Իրանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ Միացյալ Նահանգները՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Ինչպես հայտնել են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել է կառուցողական և հանգիստ մթնոլորտում։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները