Եթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերшզմել. Զելենսկի
Օգոստոսի 24, 2025

Եթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերшզմել. Զելենսկի

By Ապրիլի 15, 2025 106

34 օր առաջ Ուկրաինան դրական է արձագանքել ամբողջական և անվերապահ հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, և արդեն 34 օր է՝ Ռուսաստանը բացահայտ հրաժարվում է կրակի դադարեցումից. այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է կենտրոնացած մնալ պատերազմը շարունակելու վրա, և ռուսական պետական քարոզչամեքենան իր լսարանին նախապատրաստում են այն մտքին, որ դիվանագիտությունը ոչ մի արդյունքի չի բերի։

«Այս ամենի պատճառը մեկն է՝ Մոսկվայում չեն վախենում։ Եթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն անել այն, ինչին սովոր են՝ կշարունակեն պատերազմել։ Մենք բոլորս ուզում ենք, որ սա ավարտվի: Խաղաղություն է պետք, և այն պետք է լինի հարատև: Այդ իսկ պատճառով Ուկրաինան միշտ կառուցողական է աշխատում իր գործընկերների հետ՝ բոլոր այն ձևաչափերով, որոնք կարող են բերել անվտանգություն և վերականգնել խաղաղությունը։

Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը, ոչ մի վայրկյան: Իսկ երբ պատերազմն ավարտվի, աշխարհը հստակ կիմանա՝ դա տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանին՝ ագրեսորին, պարտադրել են խաղաղության։ Նույն ագրեսորը, որը ուկրաինական հող է եկել 2014 թվականին՝ 11 տարի առաջ։ Եվ բոլորի համար կարևոր է, որ սա ավելի շատ տարիներ չտևի», - ասել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լիահույս եմ, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի․ Փաշինյանը ուղերձ է հղել Զելենսկուն

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները