«Հայկական ֆաշիզմը ֆաշիզմի ամենաբարձր կետն է». Ալիևը հայերին «ատելի թշնամի» է անվանել
Օգոստոսի 26, 2025

«Հայկական ֆաշիզմը ֆաշիզմի ամենաբարձր կետն է». Ալիևը հայերին «ատելի թշնամի» է անվանել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայ ժողովրդի նկատմամբ ատելություն է տարածել։ Երեկ նա իր նոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ Ակնայի շրջանում Սարիջալու անունով գյուղի առաջին փուլի բացմանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.

«Ե՛վ Աղդամ քաղաքը, և՛ շրջանի բոլոր գյուղերը հիմնովին ավերվել են ատելի թշնամու կողմից, որևէ ամբողջական շինություն չի մնացել։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս թշնամու էությունը, նրա բացարձակ անհիմն թշնամանքը մեր նկատմամբ։ Օկուպացիայի ժամանակ քաղաքն ամբողջությամբ ավերվել է, հողին հավասարվել, իսկ Աղդամը կոչում են «Կովկասի Հիրոսիմա»։

Բայց տարբերությունն այն է, որ Հիրոսիման ավերվել է ատոմային ռմբակոծության հետևանքով, իսկ Աղդամը 30 տարի գողերի, հայ թալանչիների ձեռքով քար առ քար քանդվել է ու տարբեր տեղերում վաճառվել։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ այդ մասին՝ հայկական ֆաշիզմը ֆաշիզմի ամենաբարձր կետն է։

Մենք վերակառուցում ենք և կշարունակենք վերակառուցել Աղդամը»,- հայտարարել է Ալիևը։

Նա ասել է, թե Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ «հայկական ուժերը փաստացի գտնվում էին շրջափակման մեջ, և Ադրբեջանը, իբր, հումանիզմ է դրսևորել և թշնամուն հնարավորություն տվել ինքնակամ լքել այդ հողերը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ