Թուրքիայի իշխող կուսակցությունը դիտարկում է Էրդողանի առաջադրումը հնարավոր արտահերթ ընտրություններում
Օգոստոսի 24, 2025

Թուրքիայի իշխող կուսակցությունը դիտարկում է Էրդողանի առաջադրումը հնարավոր արտահերթ ընտրություններում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյն Յայմանը հայտարարել է, որ կուսակցությունը դիտարկում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2027 թվականի նոյեմբերին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում կրկին առաջադրելու հեռանկարը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է IHA գործակալությունը։

«Մենք հուսով ենք, որ կրկին կառաջադրենք մեր նախագահին 2027 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում: Այլ թեկնածուի կարիք չկա: Հաջորդ ընտրություններում մենք կրկին մեր նախագահին կդարձնենք երկրի ղեկավար», - ասել է նա Անթալիայում ԱԶԿ անդամների հետ հանդիպման ժամանակ։

Քաղաքական գործիչը նշել է, որ Էրդողանի թեկնածությունը առաջադրելու է Հանրապետական ​​դաշինքը, որի կազմում են ԱԶԿ-ն և Ազգայնական շարժում կուսակցությունը։

Փետրվարի վերջին Türkiye թերթը, վկայակոչելով ԱԶԿ-ի ներքին կուսակցական քննարկումները, հայտնել էր, որ իշխող կուսակցության անդամները ոչ պաշտոնական քննարկում են 2027 թվականի աշնանը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակը։ 

Նշվում է, որ ԱԶԿ-ն մտադիր է կրկին Էրդողանին առաջադրել որպես բարձրագույն պաշտոնի թեկնածու: Թուրքիայի Սահմանադրության համաձայն՝ 2028 թվականին, երբ նախատեսվում են ընտրություններ, նա այլևս չի կարողանա մրցել նախագահի պաշտոնի համար, սակայն արտահերթ ընտրությունների դեպքում նա կունենա այդ իրավունքը։

Պաշտոնապես ԱԶԿ-ն և երկրի ղեկավարությունը մինչ այժմ հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների հարց օրակարգում չկա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները