«Զանգեզուրի միջանցք»-ին կա նաև իրանական այլընտրանք. Թուրքիայի տրանսպորտի նախարար
Օգոստոսի 23, 2025

«Զանգեզուրի միջանցք»-ին կա նաև իրանական այլընտրանք. Թուրքիայի տրանսպորտի նախարար

By Փետրվարի 12, 2025 74

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության շուտափույթ դադարեցմանը, բանակցությունների անցկացմանը և խաղաղության հաստատմանը։ Նա այս մասին ասել է CNN Turk-ին՝ պատասխանելով հարցին, թե ինչ վիճակ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:

«Մեզ համար այս կարևոր քննարկումները շարունակվում են։ Իհարկե, այս գործընթացում պետք է հաշվի առնել նաև երկրների ազգային անվտանգությունը։ Ադրբեջանն ու Հայաստանը խոսում են այս հարցի շուրջ։ Կա նաև իրանական այլընտրանք, այն նույնպես սեղանին է... Ամեն դեպքում, այդ միջանցքը կանցնի այնտեղով», - ասել է Ուրալօղլուն։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքի մարզով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Երևանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, սակայն առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները