Ադրբեջանը կեղծ դատավարությամբ, Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով, 2 հիմնական խնդիր է լուծում. Աբրահամյան (տեսանյութ)
Հուլիսի 10, 2025

Ադրբեջանը կեղծ դատավարությամբ, Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով, 2 հիմնական խնդիր է լուծում. Աբրահամյան (տեսանյութ)

By Փետրվարի 11, 2025 46

Ադրբեջանը կեղծ դատավարությամբ, Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով, 2 հիմնական խնդիր է լուծում: Այս մասին ԱԺ-ում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանը Բաքվի բանտերում գտնվող մեր 23 հայրենակիցների, այսպես կոչված, դատավարությունը վերածել է ոչ միայն քարոզչական արշավի, այլ ինչպես իրենք են տարբեր իշխանական լրատվամիջոցների ու խոսնակների շուրթերով ազդարարում՝ Հայաստանի դեմ պատերազմ նախաձեռնելու լեգիտիմ հիմքերի ձևավորմանը: Մինչ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ ու իշխանական գործիչներ շրջանցում կամ անլրջացնում էին ադրբեջանական ագրեսիայի տարբեր դրսևորումները, Ադրբեջանը մեր երկրի դեմ հետևողականորեն  նորանոր սպառնալիքներ է ստեղծում: Իրադրությունն այնպիսի ծայրահեղ վտանգավորություն է պարունակում, որ իշխող ուժի ղեկավարը ստիպված եղավ հոդվածով հանրությանը խոստովանել, որ չնայած իրենք շարունակում են պնդել խաղաղության օրակարգին իրեն հավատարմության և անվերջ պատրաստակամության մասին, Ադրբեջանը, կարծես, առանձնապես չի շտապում երկկողմ խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն:

Ժամանակին, երբ զգուշացնում էինք, որ միայն արտաքուստ է թեման Արցախին ու գերեվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ու նրանց ընտանիքների վերաբերվում, իսկ իրականում սա պատերազմի ձև է, որն Ադրբեջանն ուղիղ վարում է Հայաստանի դեմ, իշխանության դաշտում ինչ պատմություններ, արտահոսքեր, ներհայկական բախումներ ասես չհրահրեցին, փորձեցին թաղել այն ամենը, ինչը կապված էր Արցախի ու արցախցիների պաշտպանության հետ: Հիմա իրադրությունը սկսել է շատ դեպքերում ծայրահեղ դրսևորումներ ունենալ, իսկ իշխանության շարած ականները՝ կիրառվող քաղաքական բառամթերքի և դիրքորոշման առումով, Հայաստան պետության դեմ են աշխատում: Ինչևէ, եկեք հասկանանք, թե ինչ պրոցես են եփում Ադրբեջանում և ինչ խնդիրներ են դրանք Հայաստանի համար պարունակում: Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի, ագրեսորի և ֆաշիստի պիտակ կարելով, միաժամանակ Բաքվի կեղծ դատավարությամբ Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով 2 հիմնական խնդիր է լուծում:

Առաջին, փորձում է կեղծ պնդումներով և չակերտավոր հիմնավորումներով Հայաստանին նոր զիջումներ պարտադրել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր պահանջները կիրականացնի ուժի կիրառման միջոցով: Եվ երկրորդ, Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ անհրաժեշտ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական բարենպաստ դաշտի ձևավորման կամ հիմնական դերակատարների լոյալության, ոչ կոշտ դիմադրության պայմաններում, գնալ պատերազմական ճանապարհով: Հետապնդվողի, գցվածի, կռացածի, պարտվողի, հանձնողի, հարմարվողականի կարգավիճակում հայտնված հայաստանյան իշխանությունը որոշ դեպքերում չի տիրապետում իրադրությանը, իսկ որոշ դեպքերում էլ՝ պարզապես համակերպվել է զոհի իր դերին  և սպասում է իր դատավճռին՝ հարվածի կամ ապտակի տեսքով»,-ասել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ալիևն իր երկիրն աղետի մեջ ներքաշելու ռիսկի է դիմում. փորձագետ

Հայաստանը Վրաստանի պաղպաղակի խոշորագույն 5 մատակարարների շարքում է

Ռուսաստանի պետական ակտիվները կմնան սառեցված. Մերց

2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

40 ժամ ղեկին անցկացրած արցախցի պատանին դարձավ «Տաք սիրտ» միջազգային մրցանակի դափնեկիր

Ուկրաինայի ութ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանին դուրս են մղում Հարավային Կովկասից. Euronews

Ալիևը հրաժարվել է հանդիպել Պուտինի անձնական բանագնաց նախարարի հետ

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ

Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ՀՕՊ հրթիռներ կտրամադրի

Ֆրանսիական դատարանը արդարացրել է լրագրողին, որը հայտարարել էր, որ Մակրոնի կինը փոխել է սեռը

ԵԽ քվեարկության արդյունքներով մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը