Պուտինը կմեկնի Չինաստան
Օգոստոսի 24, 2025

Պուտինը կմեկնի Չինաստան

By Փետրվարի 10, 2025 53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հրավերով, սեպտեմբերին կմեկնի Պեկին, հայտնել են Կրեմլից:

Նա կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարությանը: Սակայն մեկնման հստակ ամսաթիվը հայտնի չէ, գրում է ՏԱՍՍ-ը: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սի Ծինփինն ընդունել է ՌԴ նախագահի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում մասնակցելու հրավերը։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտարարել էր Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը։ Չինաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։

«Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավերը և իր հերթին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին հրավիրել է Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարություններին»,- ասել էր դիվանագետը «Ռոսիա 24»-ի եթերում։

Վերջին անգամ Սի Ծինփինը Մոսկվա է այցելել 2023 թվականին։ Նրա եռօրյա այցը տեղի է ունեցել մարտին՝ Պուտինի հրավերով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները