Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումները նվազել են 29%-ով
Նոյեմբերի 05, 2025

Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումները նվազել են 29%-ով

2024 թվականի արդյունքներով Ռուսաստանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների ներքին պահանջարկը կայունացել է, ըստ ռուսական «Коммерсантъ»-ի՝ դա են վկայում ATI.SU բեռնափոխադրումների բորսայի տվյալները։

Թե՛ արտահանման, և՛ ներմուծման հաղորդակցության գծով 2024 թվականին դինամիկ աճ է նկատվել: Ռուսաստանից այլ երկրներ բեռնափոխադրումների հայտերի թիվն աճել է 45%-ով։ Բացի Բելառուս և Ղազախստան հայտերի 67%-ով և 44%-ով աճից, ATI.SU-ն նշում է դեպի Իրան բեռնափոխադրումների պահանջարկի կրկնակի աճի և Գերմանիա բեռների առաքման պահանջարկի եռակի աճի մասին։ Բեռնափոխադրումների առավել նկատելի անկումը` 32%-ով, ցույց է տվել Թուրքիան, ինչը մեծապես պայմանավորված է վճարումներին առնչվող խնդիրներով, հաղորդում են բորսայից։

Ներմուծման բեռնափոխադրումների մասով հայտերն աճել են 36%-ով, գները՝ 41%-ով։ Պահանջարկի ամենամեծ (եռապատիկ) աճը ցույց են տվել Չինաստանը և Ադրբեջանը, իսկ Ղազախստանից բեռնափոխադրումների համար դիմումների թիվն աճել է 122%-ով։ Թուրքիայից և Հայաստանից բեռնափոխադրումները նվազել են համապատասխանաբար 5%-ով և 29%-ով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ֆրանսիայում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Մենք ունենք երկրային ու երկնային բանակ. Ռուբինյան

Ռոնալդուն հայտնել է, թե երբ է կամուսնանա Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է մեր մշտական ​​ուշադրությունը․Շոյգուն՝ Գրիգորյանին

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին

Ուկրաինան խորտակվող Եվրոպայի պարանոցին կախված քար է․ Զախարովա

Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ. Միրզոյան

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը՝ հակակոռուպցիոն դատարանում (ուղիղ)