Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է սեռը փոխած տղամարդկանց մրցել կանանց դեմ
Օգոստոսի 26, 2025

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է սեռը փոխած տղամարդկանց մրցել կանանց դեմ

By Փետրվարի 06, 2025 109

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է սեռը փոխած տղամարդկանց մասնակցել կանանց սպորտային մրցումներին։ Ստորագրումը հեռարձակվել է չորեքշաբթի C-SPAN հեռուստաալիքով։

«Կանանց սպորտն այսուհետ լինելու է բացառապես կանանց համար»,- ասել է Թրամփը հրամանի ստորագրումից առաջ ունեցած ելույթում։ Նա մեղադրել է ԱՄՆ նախորդ վարչակազմին «արմատական ​​ձախ գաղափարներին» աջակցելու և «կենսաբանական սեռի բուն հասկացությունից հրաժարվելու» մեջ։ «Աղջիկ ներկայացած տղամարդիկ կանանցից գողացել են ավելի քան 3500 մրցույթ, ինչը շատ է, և մասնակցել են կանանց համար նախատեսված ավելի քան 11 հազար մրցույթների»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը հայտարարել է, որ իր ստորագրած հրամանագիրը կդադարեցնի դաշնային ֆինանսավորումը և կսկսի հետաքննություններ ամերիկյան դպրոցներում, որոնք թույլ են տալիս կենսաբանական տղամարդկանց մասնակցել կանանց սպորտին: Բացի այդ, Թրամփի հրամանագրի համաձայն, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը մերժելու է սեռափոխության ենթարկված տղամարդ մարզիկներին ԱՄՆ վիզաների տրամադրումը։ «Այս հրամանագիրը նշանակում է կանանց սպորտի համար պայքարի ավարտ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ «դա վաղուց պետք է արվեր»։

Թրամփն ակնկալում է, որ ԱՄՆ Օլիմպիական կոմիտեն և Ազգային քոլեջի մարզական ասոցիացիան այլևս թույլ չեն տա տղամարդկանց հանդես գալ կանանց սպորտով, չորեքշաբթի լրագրողներին ճեպազրույցում ասաց Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե ինչպես Թրամփի նոր հրամանագիրը կազդի 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման կանոնների վրա, Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսում, և արդյոք տրանսգենդեր տղամարդկանց կթույլատրվի մասնակցել կանանց մրցումներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել. մեդիափորձագետ

Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայում ձախակողմյան կուսակցությունը խորհրդարանին կներկայացնի Մակրոնին պաշտոնանկ անելու առաջարկ

Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթամուղի վրա hարձակումը համարժեք է Հունգարիայի և Սլովակիայի վրա hարձակմանը. Սիյարտո

Գերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ չնայած իր որոշ գործընկերների դիրքորոշմանը. Մերց

ԱՄՆ-ն կկարողանա հիանալի հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ. Թրամփ

Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև քննարկումները տեղի կունենան երեքշաբթի օրը Ժնևում. Բաղայի

Զինծառայողի վիրшվnրման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայությունից խուսափելու հոդվածով

Սեպտեմբերի 1-ից Մոսկվայում կներդրվի միգրանտներին հետևելու հավելված

Ավստրալիայում Իրանի դեսպանը կարտաքսվի, Թեհրանում կփակվի Ավստրալիայի դեսպանատունը

«Իրանին հարվածելու համար Իսրայելն օգտագործել էր Իրաքի օդային տարածքը»․ ԻՀՊԿ

Սանայում Իսրայելի ​​հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Չինաստան-ՌԴ հարաբերությունները կայուն են, հասուն և բովանդակալից. Սի Ծինփին

ԱԹՍ–ների գրոհի ֆոնին «Աերոֆլոտը» փոխել է թռիչքների ժամանակացույցը