Թուրքիայի արտգործնախարարը զգուշացնում է 3-րդ համաշխարհային պատերազմի սկսման վտանգի մասին
Օգոստոսի 25, 2025

Թուրքիայի արտգործնախարարը զգուշացնում է 3-րդ համաշխարհային պատերազմի սկսման վտանգի մասին

By Հունիսի 25, 2024 324

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը թուրքական «Haberturk» հեռուստաալիքին հարցացազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և դրանից բխող վտանգներին։

Ֆիդանի խոսքով՝  ուկրաինական պատերազմը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանի և աշխարհի համար, և այդ ռիսկը կարող է մեծանալ։  Նա մտահոգություն է հայտնել, որ հակամարտությունը կարող է տարածվել Ուկրաինայի սահմաններից դուրս և հնարավոր է նար միջուկային զենքի օգտագործումը։

«Մեր ամենամեծ մտահոգությունը պատերազմի շարունակությունն է։ Ավելի քան 500 հազար մարդ զոհվել է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է պատերազմը տեղափոխվում Ռուսաստանի տարածք։ Պարոն Պուտինի գլխավորությամբ հայտարարություններ են արվում միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին։ Սա հենց այն թեման է, որին մենք ի սկզբանե ուշադրություն էինք դարձնում ու զգուշացնում։ Քանի դեռ պատերազմը շարունակվում է, այդ ռիսկը կմնա։ Հնարավոր է, որ հակամարտությունը ամենափոքր կայծից տարածվի այլ վայրեր»,- հավելել է Ֆիդանը:

Թուրքիայի գլխավոր դիվանագետը նաև հայտնել է, որ առաջիկա օրերին սպասվում են հանդիպումներ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Պուտինի հնարավոր այցը Թուրքիա։

«Մենք սպասում ենք Պուտինի այցին Թուրքիա. Մեր նախագահը նրան հրավիրել է։ Մենք և նրանք ընտրություններ ունեցանք։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին այս հարցերը կքննարկվեն»,- եզրափակել է Ֆիդանը։

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նաև զգուշացրել է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին՝ ընդգծելով, որ «աշխարհը պետք է լուրջ մոտենա այս հարցին»։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 15:13

Լրահոս

Ֆոտո

Սա կապ չունի մեր դասագրքի հետ. «Գրականություն 9» նոր դասագրքի հեղինակները զգուշացնում են ուսուցիչներին

Վերանորոգվում են Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիրի Հավերժության տաճարի թեք մույթերը

Իրանը հույս ունի, որ առաջիկայում կսկսվեն Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումները

Սպասվում է առանց տեղումների եղանակ

ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 25-ին

Վենսը հույս ունի, որ Ուկրաինայի hակամարտությունը կարող է կարգավորվել վեց ամսվա ընթացքում

Ջոն Բոլթոնը կարող է քրեական հետապնդման ենթարկվել

Արեգակնային հզոր բռնկման հետևանքով պրոտոնների հոսք է թափանցել Երկրի մթնոլորտ

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնբասում միանգամից երեք գյուղ է ազատագրել․ Սիրսկի

Պուտինը հարգում Է Թրամփին․ Լավրով

Պուտինի և Զելենսկու հանդիպումը չի քննարկվել Ալյասկայում․ Լավրով

ԱՄՆ-ն որոշել է արագացնել Իրաքից զnրքերի դուրսբերումը․ Sky News Arabia

Դոնեցկ, Լուգանսկ, Ղրիմ. այս ամենն Ուկրաինա է, մի օր մենք կրկին միասին կլինենք որպես մեկ ընտանիք․ Զելենսկի

Հիմա ժամանակն է վերջ դնելու անիմաստ սպանություններին. Թրամփը՝ Զելենսկիին