23-ամյա երիտասարդը թիկունքից դանակով հարվածել է պարեկին. նա կալանավորվել է
Օգոստոսի 24, 2025

23-ամյա երիտասարդը թիկունքից դանակով հարվածել է պարեկին. նա կալանավորվել է

Պարզվել են Երևանի 23–ամյա բնակչի կողմից, դանակի գործադրմամբ, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի էական մի շարք հանգամանքներ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2024թ․ մայիսի 26-ին նախաձեռնված քրեական քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մայիսի լույս 26-ի գիշերը Երևանի Գաջեգործների փողոցի շենքին հարակից խաչմերուկում, պարեկային ծառայողների կողմից կանգնեցվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա՝ վթարային իրավիճակ ստեղծելու համար։ Վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու, նշված ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու հարցերի պատճառով վիճաբանություն է առաջացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու պարեկի և վարորդի միջև, որին կարճ ժամանակ անց միացել են նաև նշված փողոցի մի խումբ բնակիչներ։ Վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում հիշյալ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, հրմշտել պարեկներին։ Վերջիններս փորձել են վարչական ձերբակալումներ իրականացնելով, ինչպես նաև իրենց ամրակցված հատուկ միջոցներ կիրառելով վերականգնել կարգը, նաև օգնություն են կանչել այլ կարգախմբի։

Այդ ընթացքում հիշյալ բնակիչներից մեկը ոտքով հարվածել է պարեկներից մեկին, իսկ դեպքի վայրի մոտակայքում գտնվող տանը բնակվող 23–ամյա երիտասարդը, տեսնելով ու ճանաչելով իր թաղամասի մի խումբ բնակիչների, միջամտել է ու դանակը ձեռքին թիկունքից հարվածել հիշյալ պարեկին, որից հետո փորձել է փախչել՝ ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը պահելով գրպանում։ Սակայն վերջինս բռնվել է, իսկ դանակը, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է նրա գրպանում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքն առերևույթ կատարելու համար ներկայացվել է մեղադրանք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 05 Հունիսի 2024 18:10

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները