Մոլդովան դարձել է Եվրոյով վճարումների միասնական տարածքի մաս
Հոկտեմբերի 14, 2025

Մոլդովան դարձել է Եվրոյով վճարումների միասնական տարածքի մաս

By Հոկտեմբերի 06, 2025 11

Մոլդովան հոկտեմբերի 6-ից դարձավ Եվրոյով վճարումների միասնական տարածքի (SEPA) մաս: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է երկրի Ազգային բանկը։ 

«SEPA-ին Մոլդովայի ինտեգրումը պատմական պահ է ազգային ֆինանսական համակարգի համար և հաստատում է երկրի եվրոպական ուղին», - հայտարարել է Ազգային բանկի նախագահ Անկա Դրագուն։

Ավելի վաղ Մոլդովայից միջազգային փոխանցման արժեքը կազմում էր 20-ից մինչև 200 եվրո։ SEPA-ին միանալուց հետո վճարումը կմշակվի ներքին սակագներով և Եվրամիության (ԵՄ) ստանդարտներով՝ «ընդամենը մի քանի եվրոյով կամ նույնիսկ անվճար»։ 

Մոլդովայի ազգային բանկի (ՄԱԲ) գնահատմամբ, մոլդովացի արտահանողները տարեկան շուրջ 20 միլիոն եվրո կխնայեն ԵՄ-ի հետ առևտրում ծախսերի նվազման հաշվին։

Այս փուլում SEPA-ի մասնակցի կարգավիճակ է ստացել ութ մոլդովական բանկ։ 

Մոլդովան SEPA-ին միանալու գործընթացն սկսել է 2024 թ. հունվարին՝ պաշտոնական դիմում ներկայացնելով Եվրոպական վճարային խորհրդին: 2025 թ. մարտի 6-ին խորհուրդը հավանություն տվեց Մոլդովայի միանալուն։

Եվրոյով վճարումների միասնական տարածքը՝ SEPA-ն եվրոպական համակարգ է, որը թույլ է տալիս մասնակից երկրների վճարային համակարգերի միջև եվրոպական արժույթով փոխանցումներ կատարել միասնական պայմաններով։ SEPA-ն միավորում է ԵՄ անդամ երկրները, Մեծ Բրիտանիան, Եվրոպական տնտեսական գոտին, Շվեյցարիան, Անդորան, Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը կմեկնի Մալայզիա՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար

ԱԱ-2026․ 22 երկիր արդեն ունի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ

Շենգավիթի նախկին թաղապետի խափանման միջոցը մեղմացրին

Պոլսի Հայոց պատրիարքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում

Ինդոնեզիայի մայրաքաղաքի քաղաքապետը խոստացել է արգելել շան և կատվի մսի վաճառքը

Ալեք Բոլդուինը և նրա եղբայրը վթարի են ենթարկվել

Դրա համար էին մեր թշնամիները շատ երջանիկ իշխանափոխությամբ. Արտակ Զաքարյան

Զելենսկին հաստատել է, որ ուրբաթ օրը հանդիպելու է Թրամփի հետ

Ո ՞վ է այս կինը․ Թրամփը կատակով ողջունել է Իտալիայի վարչապետին և նրան «հրաշալի կին» անվանել

Բայդենը գովաբանել է Թրամփին և նրա թիմին

«Եվրատեսիլ» երգի մրցույթին Իսրայելի չմասնակցելու քվեարկությունը հետաձգել են

Լենկթեմուրի սրի հայկական առեղծվածը, կամ ինչպես առասպելը դարձավ պատմության էջ

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը՝ անվտանգության նկատառումներով

Էրդողանը կարող է օգնել Ուկրաինայի կարգավորման հարցում․ Թրամփ