Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ը հայտարարել է իր ավիապարկը 225 Boeing ինքնաթիռներով համալրելու ծրագրերի մասին, հաղորդում է The Independent-ը։
Ավիաընկերությունը հայտնել է, որ որոշել է ձեռք բերել 75 հատ Boeing B787-9 և B787-10 ինքնաթիռներ և ավարտել է Boeing-ի հետ բանակցությունները 150 հատ 737-8/10MAX մոդելի ինքնաթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։
Հայտարարությունը արվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումից մեկ օր անց։