Գրոսին հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին
Հոկտեմբերի 14, 2025

Գրոսին հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին

By Սեպտեմբերի 23, 2025 14

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ հավակնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին: 

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է մինչ այդ առաջադրի գլխավոր քարտուղարի թեկնածուի, որը պաշտոնը պետք է ստանձնի 2027 թվականի հունվարի 1-ից:

«ՄԱԿ-ն այժմ բարդ կացության մեջ է: Ես հավատում եմ, որ հնարավոր է անել այնպես, որպեսզի ՄԱԿ-ը նշանակություն ունենա: Եթե դուք ասում եք, որ ձեզ անհանգստանում է  հակամարտությունների թվի աճը, բռնության աճը, ապա փոքր-ինչ երեսպաշտություն է այլ բաների վրա կենտրոնանալը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AFP-ին տված հարցազրույցում ասել է Գրոսին։

Նրա խոսքով՝ բոլորը խոստովանում են, որ ՄԱԿ-ն այլևս չի կատարում ամբողջ աշխարհում խաղաղության պահպանման իր խնդիրը: Գրոսին  հավաստիացրել է, որ պաշտոնում ընտրվելու հարցում իրեն կօգնի ԱԷՄԳ-ի ղեկավարի պաշտոնում իր կուտակած փորձը։ Գրոսին նաև հայտարարել է, որ կձգտի երկխոսություն վարել բոլորի հետ և լինել բոլորի համար ընդունելի միջնորդ։ «Այնպես որ, այո, ես կլինեմ թեկնածու այդ պատճառներով», – նշել է նա։

Գրոսին հայտարարել է, որ հույս ունի ստանալ հնարավորինս շատ աջակցություն։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և հաստատվում Գլխավոր ասամբլեայի կողմից։ Նրա լիազորությունների ժամկետը հինգ տարի է՝ վերընտրման հնարավորությամբ։ Ժամկետների քանակի սահմանափակումներ չկան, սակայն մինչ օրս ոչ ոք այդ պաշտոնը չի զբաղեցրել 10 տարուց ավելի։ Հաստատված պրակտիկայի համապատասխան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չեն կարող ներկայացնել  Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ երկրները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան):

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը

«Ոչ մի Tomahawk չի լուծի ուկրաինական հակամարտությունը». Լուկաշենկո

«էն մյուս տղան» Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի ու Նեթանյահուի հետ․ Լևոն Զուրաբյան

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին