Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից. ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին
Օգոստոսի 23, 2025

Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից. ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների պաշտպանների հրապարակումների մասին

Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փաստի կապակցությամբ նախաձեռնված և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկված քրեական վարույթով մեղադրյալների պաշտպանները, չսպասելով օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում Դատարանի կողմից սահմանված հերթականությամբ և հաջորդականությամբ ապացույցների հետազոտման վերաբերյալ որոշմանը, հանրային հարթակները և զանգվածային լրատվական միջոցներն օգտագործելով սկսել են հրապարակել քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներից առանձին հատվածական մասեր և իրենց միակողմանի կարծիքն ու վերլուծությունները ներկայացնել այս կամ այն ապացույցի՝ գործի համար ունեցած նշանակության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից: 

Ընդ որում, պաշտպանության կողմն, ակնհայտորեն գիտակցելով, որ հիմնական դատալսումներում ապացույցների հետազոտման հերթականությունը և հետազոտման ենթակա ապացույցների ցանկը քննարկվում և լուծվում է դատարանի կողմից կայացված որոշմամբ, անտեսելով քրեադատավարական օրենքի պահանջը, հանրային հարթակները վերածել են «փոքր դատավարությունների», որտեղ առկա չեն ոչ միայն հակադիր շահեր ներկայացնող կողմեր, այլև հենց իրենք են այս կամ այն ապացույցի թույլատրելիության, արժանահավատության և վերաբերելիության հարցերը քննարկում և վերջում էլ լուծում մեղադրյալներին վերագրվող փաստական հանգամանքների, արարքի հակաիրավականության, մեղադրյալների կողմից այդ արարքը կատարելու և մեղավորության ապացուցվածության վերաբերյալ հարցեր։

Տարակուսանք է առաջացնում հատկապես պաշտպան Հովհաննես Խուդոյանի անտրտունջ և աննահանջ դատավարական վարքագիծը, ով անձնվիրաբար և համառորեն այս ողջ ընթացքում փորձում է գտնել «պատերի տակ գյուլլելու և ընտանիքներին կոմպենսացիա տրամադրելու» արտահայտության վերաբերյալ Բագրատ Գալստանյանի հնչեցրած մտքի իրական թիրախներին՝ մի դեպքում դա վերագրելով «դասալիքներին», մյուս դեպքում՝ «թմրավաճառներին», «թիմակիցներին» և այդպես շարունակ։ 

Նախ ողջունելի է, որ ի վերջո պաշտպանության կողմն ընդունել է, որ ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հենց Բագրատ Գալստանյանն է, ինչի վերաբերյալ նախկինում, թերևս պաշտպանության մարտավարության տեսանկյունից, այլ կարծիք և դիրքորոշում են ունեցել։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ օրինապաշտ և իրավահպատակ ցանկացած անձի համար պետք է, որ անընդունելի լիներ պատերի տակ զենքի գործադրմամբ մարդկանց կյանքից զրկելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դրսևորման թույլատրելիության կամ դրանց քարոզի վերաբերյալ ցանկացած խոսք, առավել ևս՝ հոգևոր արժեքներ կրող հոգևորականի համար, հետևաբար այս առումով պաշտպանության կողմը կարող է նույն ջանասիրությամբ և եռանդով շարունակել զենքի գործադրմամբ անձանց կյանքից զրկելու մասին Բագրատ Գալստանյանի մտադրության հետագա թիրախների փնտրտուքը, ինչն ամենևին չի նսեմացնում քրեական վարույթով ձեռք բերված այդ  փաստական տվյալների ապացուցողական նշանակությունը։

Կարծում ենք, նույն ոգևորությամբ և հետևողականությամբ պաշտպանության կողմը կարող է դարձյալ մեջբերումներ կատարել և վերլուծության ենթարկել գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված և օրենքով սահմանված կարգով ամրագրված՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստության մասին վկայող այնպիսի փաստական տվյալներ, որոնք վերաբերվում են բնակչությանն ահաբեկելու, նրանց շրջանում անկառավարելի վիճակ ստեղծելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներին։

Ակնհայտ է, որ պաշտպանության կողմը նման գործելաոճով փորձում է ազդել հանրային տրամադրությունների կամ կարծիքի վրա՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը, որը ձեռք է բերվել բացառապես օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում և իրավացիորեն դրվել է անձանց մեղքը հաստատող ապացուցողական զանգվածում։

Ի վերջո, այս բոլոր հարցերի պատասխանը կարող է տրվել բացառապես օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտով, հետևաբար կրկին  հորդորում ենք խստորեն պահպանել փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները, հարգանքով վերաբերվել դատավարության մասնակիցներին և զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և դատավարության մասնակիցների գործողություններին անդրադառնալ օրենքով սահմանված եղանակներով` դիմումների, հայտարարությունների, միջնորդությունների, բացարկների, առարկությունների կամ բողոքների միջոցով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»

Ռուսաստանում WhatsApp-ի փոխարեն կգործի Max մեսենջեր

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը

Դիլիջանի թունելը մինչև ժամը 14:00 կշարունակի փակ մնալ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Վրաստանը նոր մայրուղով կմիանա Թուրքիային

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թ. Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը. Դրագոնե

Դուք Ռուսաստանում հայտնի եք որպես փորձառու և իմաստուն առաջնորդ. Մատվիենկոն՝ Ալիևային