Կրկեսի բացումը տեղի կունենա անկախության տոնին ընդառաջ կամ մինչև սեպտեմբերի 25-ը. Կարապետյան
Օգոստոսի 23, 2025

Կրկեսի բացումը տեղի կունենա անկախության տոնին ընդառաջ կամ մինչև սեպտեմբերի 25-ը. Կարապետյան

«Կրկեսի բացումը տեղի կունենա մեր անկախության տոնին ընդառաջ կամ կամ մինչև սեպտեմբերի 25-ը»։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։ 

«Բացման ամսաթիվը քաղաքապետարանի հետ համաձայնեցվել էր վաղուց, նախքան իշխանությունների կողմից Սամվել Կարապետյանի հետապնդումը։ Առաջին ներկայացմանը հրավիրվել է «Cirque du Soleil» թատերախումբը, ինչպես նաև ներկայացման ստեղծողների թիմը»,–հավելեց Կարապետյանը։ 

Նարեկ Կարապետյանը նշեց, որ Կրկեսի բացման արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։

Նշենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։ Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է: 

Կարապետյանը, հիշեցնենք, կալանավորվել է Հայ առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելու համար: Նա անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, NEWS.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»

Ռուսաստանում WhatsApp-ի փոխարեն կգործի Max մեսենջեր

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը

Դիլիջանի թունելը մինչև ժամը 14:00 կշարունակի փակ մնալ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Վրաստանը նոր մայրուղով կմիանա Թուրքիային

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թ. Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը. Դրագոնե

Դուք Ռուսաստանում հայտնի եք որպես փորձառու և իմաստուն առաջնորդ. Մատվիենկոն՝ Ալիևային