Արարատում դաշտից «Ֆիլիպ» տեսակի մոտ 5 տոննա ձմերուկ են գողшցել
Հոկտեմբերի 14, 2025

Արարատում դաշտից «Ֆիլիպ» տեսակի մոտ 5 տոննա ձմերուկ են գողшցել

By Օգոստոսի 14, 2025 40

Օգոստոսի 10-ին, խոշոր չափի ձմերուկի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժին է դիմել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 27-ամյա  Ջանիկ Բ․-ն և հայտնել, որ Լուսառատ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող դաշտից գողացել են մեծ քանակի ձմերուկ։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վեդիի բաժնի ավագ համայնքային ոստիկանը, ում Ջանիկ Բ․-ն հայտնել է, որ գողությունը կատարվել է օգոստոսի 8-ի ժամը 22։00-ից մինչև օգոստոսի 9-ի 16։00-ն ընկած ժամանակահատվածում և իրեն պատկանող դաշտից գողացել են մոտ 5 տոննա «Ֆիլիպ» տեսակի ձմերուկ՝ իրեն պատճառելով մոտ 1 մլն 500 հազար դրամի նյութական վնաս։

Դեպքի փաստով էլ ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քնչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայում հարձակման ենթարկված լրագրողը մահացել է

ՀՀ-ն ու Նիդեռլանդները ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներն են քննարկում

Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պարենամթերք կտրամադրի Գազայի 1,6 միլիոն բնակչի

Լուկաշենկոն պատրաստ է «մեծ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ

Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել․ ՄԱԿ

ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ

ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում

Առողջության ապահովագրության ներդրմամբ առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք

ԱՄՆ-ում ինքնաթիռը ընկել է ավտոճանապարհի վրա՝ խլելով երկու մարդու կյանք

Խաբար ես չէ՞, որ այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում, չեն էլ վախենում․ Արտակ Զաքարյան

Մադագասկարի նախագահը լքել է երկիրը, բանակն ստանձնել է երկրի կառավարումը

«Ոչ մի Tomahawk չի լուծի ուկրաինական հակամարտությունը». Լուկաշենկո

«էն մյուս տղան» Էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Ալիևի ու Նեթանյահուի հետ․ Լևոն Զուրաբյան

Մադագասկարի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնանկության օգտին