Թրամփը Պուտինի հետ հանդիպումից առաջ աշխատանքից ազատել է Ռուսաստանի վերաբերյալ բոլոր մասնագետներին
Օգոստոսի 23, 2025

Թրամփը Պուտինի հետ հանդիպումից առաջ աշխատանքից ազատել է Ռուսաստանի վերաբերյալ բոլոր մասնագետներին

By Օգոստոսի 13, 2025 17

Դոնալդ Թրամփը Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը գնում է անպատրաստ վիճակով։ Նախագահի կողմից արտաքին քաղաքականության մասնագետների կտրուկ կրճատումների և փորձագետների փոխարեն իր թիմում լոյալիստների ընդգրկման պատճառով վարչակազմում չեն մնացել այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի և նրա ղեկավարի մտադրություններն ու մեթոդները։ Սպիտակ տանը վստահեցնում են, որ Թրամփին բավական են իր «տաղանդավոր» օգնականների խորհրդատվությունները և սեփական ինտուիցիան՝ Պուտինին հասկանալու համար։ 

Ռուսաստանի Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցը հայտնի է իր մանիպուլյատիվ մեթոդներով, զրուցակիցներին շեղելու, անակնկալի բերելու, փաստերը խեղաթյուրելու և իրավիճակը իրեն ձեռնտու լույսի ներքո ներկայացնելու ունակությամբ։ «Պետք է կարողանալ չընկնել նրա հմտորեն դրված թակարդները և չհամաձայնվել մի բանի հետ, որը Պուտինի ներկայացմամբ կարող է խելամիտ թվալ, բայց իրականում խեղաթյուրում է», - Financial Times-ին ասել է Էրիկ Գրինը, ով Ջո Բայդենի օրոք զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) Ռուսաստանի հարցերով ավագ տնօրենի պաշտոնը։ 

Ներկայումս Թրամփը փաստացի չունի Ազգային անվտանգության խորհուրդ, որն ավանդաբար զբաղվում է կարևոր գագաթնաժողովների նախապատրաստմամբ, այդ թվում՝ տարբեր գերատեսչություններից տեղեկատվության հավաքագրման համակարգմամբ։ Սովորական արտաքին քաղաքական գործընթացը, որը ղեկավարում է ԱԱԽ-ն, զգալիորեն քայքայված է, FT-ին ասել է այդ հարցին ծանոթ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի դերը ժամանակավորապես կատարում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Եվրոպական հարցերով պետքարտուղարի տեղակալը մինչ օրս Սենատի կողմից չի հաստատվել։ Թրամփը նույնիսկ դեսպաններ չունի Ռուսաստանում և Ուկրաինայում։ «Կարելի է վստահաբար ասել, որ Թրամփի մոտ չի մնացել ոչ մի մասնագետ, ով հասկանում է Ռուսաստանից և Ուկրաինայից և նրան խորհուրդներ տալիս», - ասում է Բուլղարիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Ռուբինը։ 

Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ով մինչ այդ զբաղվել է անշարժ գույքի գործառնություններով, բանակցում է Պուտինի հետ։ Գարնանը Մոսկվա կատարած մի քանի այցերից հետո նա սկսել է հրապարակայնորեն կրկնել ռուսական քարոզչության թեզերը ուկրաինական հարցի վերաբերյալ։ Ուիթքոֆը վերջին ամիսներին անհետացել է տեսադաշտից, երբ Թրամփը սկսել է դժգոհություն հայտնել, որ Պուտինը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները, սակայն անցյալ շաբաթ նորից թռիչք է ունեցել Մոսկվա և բերել Պուտինի նոր առաջարկը՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ 

Ճիշտ է, Միացյալ Նահանգների եվրոպացի դաշնակիցներին Վաշինգտոնը տեղեկացրել է այցի և Ալյասկայում կայանալիք հանդիպման մասին, սակայն նրանք չէին կարողանում հստակ հասկանալ, թե ինչից է այն բաղկացած։ Մասնավորապես, Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ամբողջ տարածքը իրեն տալու պահանջից պարզ չէ, թե ինչ է լինելու Խերսոնի և Զապորոժիեի մարզերի օկուպացված հողերի հետ։ 

«Շտապ կազմակերպված հանդիպումները հազվադեպ են ցանկալի արդյունք տալիս, իսկ այն ամենը, ինչ վերաբերում է Ուիթքոֆի մոսկովյան այցին պարզապես քաոս է», - մեկնաբանել է Bloomberg-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի հարցերով սյունակագիր Մարկ Չեմպիոնը։ 

Լեհաստանում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Ֆրիդը խոսել է Թրամփի և Պուտինի առաջիկա հանդիպման մասին։

Դուք չեք կարող թույլ տալ նրան և Ուիթքոֆն իմպրովիզացիա անի, պարզապես այն պատճառով, որ նրանք բավարար գիտելիքներ չեն ունեցել։ Սենյակում պետք է լինի մեկը, ով կարող է պարզապես նայել նախագահին, աչքերը թարթել և գլուխը թափ տալ։ 

Թրամփի առաջին ժամկետի ընթացքում նման մարդկանցից մեկը նրա խորհրդականն է եղել՝ Ֆիոնա Հիլը։ Սակայն նույնիսկ նրա ներկայությամբ Թրամփի հանդիպումը Պուտինի հետ 2018 թվականին Հելսինկիում այնքան վատ է ընթացել, որ Հիլը մտածել է ուշաթափություն ձևացնել՝ հուսալով դադարեցնել միջոցառումը։ Այն ժամանակ Թրամփը շիտակ մետաղադրամ է ընդունել Պուտինի հավաստիացումները, առ այն, որ Ռուսաստանը չի փորձել միջամտել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին։ Հետագայում նա հղում է արել իր զրուցակցի խոսքերին, չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան հատուկ ծառայությունների հետաքննությունը հակառակն է վկայել։ 

Դիվանագիտական կորպուսի Ռուսաստանի հարցերով մասնագետների բացակայությունը բացատրվում է նաև նոր վարչակազմի կողմից իրականացված զանգվածային կրճատումներով։ Հուլիսին Պետդեպարտամենտից աշխատանքից ազատվել է ավելի քան 1300 աշխատակից, այդ թվում՝ գերատեսչության հետախուզական բյուրոյի վերլուծաբանները, ովքեր զբաղվել են Ռուսաստանով և Ուկրաինայով։ 

Բացի այդ, ըստ Ամերիկայի դիվանագիտական ծառայության ասոցիացիայի (դիվանագետների արհմիություն) տվյալների, հունվարից ի վեր դիվանագիտական կորպուսը կրճատվել է մոտ 25%-ով՝ կրճատումների և աշխատակիցների հեռանալու հետևանքով։ Ինչպես ասում է Ռուբինը, ով մինչև 2023 թվականը ղեկավարել է ասոցիացիան՝ մնացածների շրջանում բարոյական ոգին «բավականին ցածր է»։ 

«Ռուսաստանի և ցանկացած այլ թեմայի շուրջ նախագահ Թրամփը միշտ տեղեկություններ է ստանում ազգային անվտանգության իր տաղանդավոր թիմից… և ի վերջո կայացնում է այն որոշումը, որն, իր կարծիքով, լավագույնն է երկրի համար», - FT-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելին։ 

Politico-ի հետ զրույցում Սպիտակ տան պաշտոնյաները հայտնել են, որ Ալյասկայի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ որոշում կայացնելիս Թրամփը կառաջնորդվի իր բնազդներով։ Երկուշաբթի օրը նախագահն ինքը Պուտինի հետ հանդիպումն անվանել է «զոնդում», նշելով, որ երկու րոպեի ընթացքում կկարողանա հասկանալ՝ արդյոք հնարավոր է առաջընթաց գրանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»

Ռուսաստանում WhatsApp-ի փոխարեն կգործի Max մեսենջեր

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը

Դիլիջանի թունելը մինչև ժամը 14:00 կշարունակի փակ մնալ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Վրաստանը նոր մայրուղով կմիանա Թուրքիային

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թ. Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը. Դրագոնե

Դուք Ռուսաստանում հայտնի եք որպես փորձառու և իմաստուն առաջնորդ. Մատվիենկոն՝ Ալիևային

Արաղչին և Լավրովը քննարկել են Իրանի միջnւկային ծրագրի շուրջ զարգացումները

Պուտինն Ալյասկայում երեք պահանջ է ներկայացրել