«Ինձ կալանավորեցին մի աբսուրդ մեղադրանքով». Վարդան Հարությունյան
Օգոստոսի 23, 2025

«Ինձ կալանավորեցին մի աբսուրդ մեղադրանքով». Վարդան Հարությունյան

Փաստաբանները հրապարակել են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությունը, որը պատրաստվել էր կալանքի որոշման հրապարակումից անմիջապես հետո:

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ,  այսօր ինձ կալանավորեցին մի աբսուրդ մեղադրանքով: Մեղադրանք՝ որի բոլոր հարցերին, բոլոր պատասխանները, այդ թվում՝ հրապարակային, տրվել էին դեռ 7 տարի առաջ: Այս կալանքը, այս մեղադրանքը իրավական պրոցեսների մասին չէ, հետևաբար ինձ կալանավորել են ազնիվ ընկեր, նորմալ մարդ լինելու և մնալու համար:

Այո, ես լավ հասկանալով, որ հրապարակային, առանց թաքնվելու կանգնելով իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին, ով ապօրինի կալանավորված է մինչ օրս, մասնակցելով իր ազատության համար կազմակերպած ցույցերին, հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում և հնարավոր է իմ նկատմամբ էլ հետապնդումներ սկսվեն՝ գիտակցված գնացի այդ որոշմանը: Ավելի լավ է ազնիվ մարդու, լավ ընկերոջ համբավ թողնեմ իմ երեխաներին ու ապագա թոռանս, որը մոտ օրերս է լույս աշխարհ գալու, քան մարդիկ մտածեն, որ իմ ընկերոջ համար դժվար և ծանր պահին, վախեցա նրա կողքին կանգնելու՝ անձնական խնդիրներ չունենալու համար։Խնդրում և  հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին չվախենալ և համախմբվել։

Առաջիկայում առանձին կանդրադառնամ այն ամենին ինչ տեղի է ունենում իմ շուրջ, իմ փաստաբանական խումբը հանդես կգա նաև առանձին հայտարարությամբ, բայց ուզում եմ մի բան հստակ ընդգծել, որ պատիվ է Սամվել Կարապետյանի պես ընկեր ունենալը և պատիվ է նրա գաղափարներն ու տեսակետները կիսելը և հանուն նման ընկերոջ նաև զրկանքներ ու կալանք կրելը։

Աստված պահապան Հայաստանին ու Հայ ժողովրդին»,–ասված է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը լսում է կնոջ կարծիքը և պարբերաբար խորհրդակցում նրա հետ. CNN

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային միջանցքը կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա առևտրային ուղու մի մասը, եթե ԱՄՆ-ը չսահմանափակի. Bloomberg

Իտալիայի դեսպանին բողոք են հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ում

Թուրքիայի արևմուտքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է ամբողջ Եվրոպայում

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անվտանգային հարցեր են քննարկել

Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Կլեբան-Բիկ և Սրեդնեե բնակավայրերը

Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին