Կիևին փլուզում է սպառնում. Լուկաշենկո
Օգոստոսի 23, 2025

Կիևին փլուզում է սպառնում. Լուկաշենկո

By Օգոստոսի 08, 2025 15

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան «Time»–ի հեր զրույցում հերքել է մեղադրանքները, թե փորձում է երկու աթոռի վրա նստել: Նրա խոսքով՝ ինքը երբեք երկակի խաղ չի վարել, իսկ հարևանների հետ հարաբերությունների կառուցումը աշխարհագրությունից և ողջախոհությունից թելադրված անհրաժեշտություն է:

«Ինձ հաճախ էին կշտամբում երկու աթոռի վրա նստելու համար։ Բայց դա այդպես չէ: Հարևաններին չեն ընտրում, այլ Աստված է տալիս։ Եվ ես պարտավոր եմ նրանց հետ հարաբերություններ ունենալ։ Այդ մասին ես ուղիղ ասում եմ նաև ռուսաստանցիներին։ Մենք շահեր ունենք նաև այլ երկրներում՝ ինչպես Եվրոպական Միությունում, այնպես էլ հեռավոր Ամերիկայում։ Դրանք տնտեսական և դիվանագիտական բնույթի են։ Ի՞նչ վատ բան կա այդտեղ: Դա բնական է։ Բայց միևնույն ժամանակ Բելառուսն ունի երկու առանցքային դաշնակից, որոնց վրա կարող ենք հենվել՝ Ռուսաստանն ու Չինաստանը», - ընդգծել է նա։

Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը` Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի պարտվի։ Նրա կարծիքով՝ նման ավարտի գինն անընդունելի բարձր կլիներ ամբողջ աշխարհի համար։

«Ռուսաստանը չի պարտվի։ Դա շատ թանկ կարժենա, առաջին հերթին` ձեզ, այդ թվում՝ օվկիանոսից այն կողմ գտնվող մարդկանց համար։ Այդ երկիրն աշխարհում ամենամեծ միջուկային ներուժն ունի ու չի պարտվի։ Իսկ ահա Ուկրաինան կարող է պարտություն կրել։ Դա չի կարելի թույլ տալ։ Պետք է պայմանավորվել հիմա», - հայտարարել է նա։

Նա նաև չի բացառել, որ հակամարտության ձգձգման դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանը կանցնի Դնեպրով, իսկ Կիևը կարող է հայտնվել Մոսկվայի վերահսկողության տակ:

«Ահա թե ինչից պետք է վախենալ. կարելի է կորցնել ամբողջ Ուկրաինան։ Այն կարող է պարզապես տրոհվել։ Հունգարիան կվերցնի իր մասը, Լեհաստանն արդեն ձեռքերն է շփում՝ երազելով Արևմտյան Ուկրաինայի մասին։ Արդյունքում կմնա միայն նեղ կտոր», - զգուշացրել է Լուկաշենկոն։

Խոսելով Ռուսաստանի համար Բելառուսի նշանակության մասին` նա նշել է, որ Մինսկի կորուստը Մոսկվայի համար հավասարազոր կլինի սեփական տարածքի մի մասի կորստին։

Նրա խոսքով, ի տարբերություն այլ պետությունների, ինչպիսիք են Իրանը, ԿԺԴՀ-ն կամ Հայաստանը, Բելառուսն ունի հատուկ պատմական և աշխարհաքաղաքական նշանակություն, հանուն որի Ռուսաստանն իսկապես կարող է լուրջ քայլերի գնալ, քանի որ դրանից է ուղղակիորեն կախված իր անվտանգությունը։ Նա հավելել է, որ Սմոլենսկի մոտ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը սպառնալիքի բոլորովին այլ մակարդակ է, քան նրանց տեղակայումը Վարշավայում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»

Ռուսաստանում WhatsApp-ի փոխարեն կգործի Max մեսենջեր

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը

Դիլիջանի թունելը մինչև ժամը 14:00 կշարունակի փակ մնալ

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

Վրաստանը նոր մայրուղով կմիանա Թուրքիային

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թ. Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը. Դրագոնե

Դուք Ռուսաստանում հայտնի եք որպես փորձառու և իմաստուն առաջնորդ. Մատվիենկոն՝ Ալիևային

Արաղչին և Լավրովը քննարկել են Իրանի միջnւկային ծրագրի շուրջ զարգացումները

Պուտինն Ալյասկայում երեք պահանջ է ներկայացրել