«Թրամփի երթուղին» կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, օպտիկամանրաթելային մալուխային գծեր. The Guardian
Օգոստոսի 24, 2025

«Թրամփի երթուղին» կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, օպտիկամանրաթելային մալուխային գծեր. The Guardian

By Օգոստոսի 08, 2025 16

«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանը Նախիջանին, ինչպես սպասվում է, ի վերջո կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխային գծեր, և թույլ կտա ապրանքների և մարդկանց տեղաշարժը. այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը 

«Համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն է վճարելու տարանցիկ միջանցքի կառուցման համար, դա անելու են մասնավոր կորպորացիաները», - ասված է հոդվածում:

Նախօրեին տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանն ուշադրության կենտրոնում է լինելու «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» կամ TRIPP հապավմամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը:

Նշվել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղու երկայնքով։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցկայքում գրել է, որ վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:

«Անհամբեր սպասում եմ վաղը Սպիտակ տանը պատմական խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելուն: Այս երկու պետությունները տարիներ շարունակ պատերազմել են, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ: Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն... Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ Խաղաղության ստորագրման պաշտոնական արարողության համար:

ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններին հետամուտ լինելու համար, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի ներուժը։

Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով 23:20 -ին Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ-Ալիև հանդիպում, 00:00-ին՝ Եռակողմ հանդիպում:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 08 Օգոստոսի 2025 11:47

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները