Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին ընդառաջ հանդես է եկել կոչով
Օգոստոսի 23, 2025

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին ընդառաջ հանդես է եկել կոչով

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբն այս շաբաթ Սպիտակ տանն անցկացվելիք Հայաստանի և Ադրբեջանի միջև գագաթնաժողովին մասնակցող բոլոր կողմերին կոչ է արել ձգտել երկարատև խաղաղության՝ հինված արդարության, պատասխանատվության զգացման, էթնիկ մաքրման ենթարկված հայերի իրենց տները վերադարձի և Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պաշտպանության վրա, գրում է Horizon Weekly-ն։ 

«Հայերը ցանկանում են իրական խաղաղություն,- հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ -Լեռնային Ղարաբաղի ոչնչացումը խաղաղություն չէ։ Էթնիկ զտման կարգավորումը խաղաղություն չէ։ Քրիստոնեական սրբավայրերից հրաժարվելը խաղաղություն չէ։ Պատանդներից հրաժարվելը խաղաղություն չէ։ Հայաստանի ադրբեջանական բռնազավթման ընդունումը խաղաղություն չէ։ Ատրճանակի փողի տակ ձեռք բերված խաղաղությունը խաղաղություն չէ»։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը մտահոգված է, որ հանդիպումների արդյունքում հրապարակված ցանկացած հայտարարություն կամ համաձայնագիր չի անդրադառնում հիմնական առաջնահերթություններին, դրանց թվում՝ հայերի՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախ) իրենց տները վերադառնալու իրավունքին, Ադրբեջանի կողմից հայ գերիների և պատանդների ազատ արձակմանը, հայկական քրիստոնեական սրբավայրերի միջազգային պաշտպանությանը և Ադրբեջանի կողմից ինքնիշխան հայկական տարածքի ռազմական օկուպացիայի դադարեցմանը։

«Ցանկացած համաձայնագիր, որը կարգավորում և այնուհետև պաշտոնապես ամրապնդում է Լեռնային Ղարաբաղից 150 հազար հայերի բռնի տեղահանումը, քայլ է դեպի ադրբեջանական ագրեսիայի վերսկսում,- հայտարարել է Համբարյանը: -Ճշմարիտ խաղաղությունը պահանջում է վերադարձի իրավունք, պատանդների ազատ արձակում, քրիստոնեական սրբավայրերի պաշտպանություն, Հայաստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և պատասխանատվություն ռազմական հանցագործությունների համար»։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը հայտարարել է իր անհամաձայնությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին. վտանգավոր առաջարկին, որը ենթադրում է արտատարածքային հասանելիություն Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով: Նման միջանցքը վտանգելու է Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Ամերիկահայ ընտրողները, անկախ իրենց քաղաքական հակումներից, խորապես կասկածամիտ են մնում Միացյալ Նահագների աջակցությունը վայելող ցանկացած գործարքի նկատմամբ, որը խրախուսում է Ադրբեջանի ագրեսիան՝ միաժամանակ ստիպելով Հայաստանին միակողմանի զիջումներ անել տարածքի, անվտանգության և ինքնիշխանության հարցում: Այդ մտահոգություններն արձագանք են գտնում հիմնական տատանվող նահանգներում, որտեղ հայերի մասնակցությունը քաղաքացիական կյանքում վճռորոշ դեր է խաղացել վերջին ընտրություններում։

«Եթե Վաշինգտոնը ցանկանում է ստանձնել Հարավային Կովկասում խաղաղության միջնորդության վաստակը, պետք է ապահովի, որ այս խաղաղության համաձայնագիրը լինի իրական, հիմնված լինի պատասխանատվության վրա և չպարտադրվի Հայաստանին,- հայտարարել է Համբարյանը։ -Ամերիկահայերը՝ այս հարցում ամենամեծ շահագրգռվածություն ունեցող ԱՄՆ քաղաքացիները, կտրականապես դեմ են ցանկացած համաձայնագրի, որը զոհաբերում է արդարադատությունը ի հաճույս հարմարակեցության կամ վտանգի է ենթարկում հայերի կյանքը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային միջանցքը կարող է դառնալ Չինաստան-Եվրոպա առևտրային ուղու մի մասը, եթե ԱՄՆ-ը չսահմանափակի. Bloomberg

Իտալիայի դեսպանին բողոք են հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ-ում

Թուրքիայի արևմուտքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է ամբողջ Եվրոպայում

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անվտանգային հարցեր են քննարկել

Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Կլեբան-Բիկ և Սրեդնեե բնակավայրերը

Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի