Այժմ, երբ Իրանի միջnւկային զինանnցը լիովին nչնչացվել է, ինձ համար չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ
Օգոստոսի 24, 2025

Այժմ, երբ Իրանի միջnւկային զինանnցը լիովին nչնչացվել է, ինձ համար չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

By Օգոստոսի 07, 2025 17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին միանալ Աբրահամի համաձայնագրերին, որոնք նախատեսում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում։

«Այժմ, երբ Իրանի կողմից «ստեղծվող» միջուկային զինանոցը լիովին ոչնչացվել է (նկատի ունի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները - Խմբ.), ինձ համար չափազանց կարևոր է, որ Մերձավոր Արևելքի բոլոր երկրները միանան Աբրահամյան համաձայնագրերին։ Սա կապահովի խաղաղություն Մերձավոր Արևելքում», - գրել է նա Truth Social-ում։

Թրամփը Աբրահամյան համաձայնագրերը համարում է իր առաջին ժամկետի հիմնական նվաճումներից մեկը։ 2020 թվականին Բահրեյնը, ԱՄԷ-ն և Մարոկկոն կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ։ 2021 թվականին Սուդանը հայտարարել է հրեական պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։

Այս համաձայնագրերից առաջ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ էր հաստատել միայն արաբական պետությունների հետ՝ 1979 թվականին Եգիպտոսի և 1994 թվականին Հորդանանի հետ։

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը մայիսին հայտարարել էր, որ Լիբանանը, Լիբիան, Սաուդյան Արաբիան և Սիրիան շուտով կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները