Քննարկվելու է Սյունիքով «Թրամփի երթուղու» ստեղծումը. Ինչ են ստորագրելու Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներ. աղբյուր
Օգոստոսի 24, 2025

Քննարկվելու է Սյունիքով «Թրամփի երթուղու» ստեղծումը. Ինչ են ստորագրելու Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներ. աղբյուր

By Օգոստոսի 07, 2025 21

Ուրբաթ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք գագաթնաժողովին խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինելու, սակայն ձեռնարկվելու են առանցքային քայլեր տևական խաղաղության համար. այս մասին X-ում գրել է Պետդեպում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ վկայակոչելով իր աղբյուրները: 

Նրա խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը կստորագրեն համատեղ հռչակագիր, որը կձևակերպվի որպես «խաղաղության և հարաբերությունների լիակատար կարգավորման հստակ ուղի»։

Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են ամիսներ շարունակ բանակցվող երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստը։

Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրելու են համատեղ նամակ՝ Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ:

ԱՄՆ-ն առանձին փոխըմբռնման հուշագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «վերագործարկելով» և «մեկնարկելով» համապատասխան երկկողմ հարաբերությունները և բացելով նախկինում անհնարին հնարավորություններ։ 

Ռաուֆօղլուն նաև նշել է, որ այլևս միջանցք չկա. Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին  ուշադրության կենտրոնում է լինելու «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը:

TRIPP-ը կստեղծի տարանցիկ երթուղի Հայաստանի հարավով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևանի էքսկլավ։ TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ։ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղում։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները