Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները
Օգոստոսի 24, 2025

Լուծարվում են Կոտայքի և Կապանի մշակույթի կենտրոնները

Լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։ Որոշման մասին հայտարարվեց ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստում:

Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գործում են նմանատիպ մշակութային հիմնարկներ, իսկ Կապան համայնքում կան գործող 8 մշակութային և կրթամշակութային համայնքային ոչ առևտրային հաստատություններ։

ԿԳՄՍ նախարարության գրության համաձայն՝ նախարարության միջոցառումների շրջանակում՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի և ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի մշակութային կյանքի զարգացումը նախատեսվում է իրականացնել նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերում գործող կազմակերպությունների ընդգրկվածության ձևաչափով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները