Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ն կվերադառնա․ Թրամփ
Օգոստոսի 23, 2025

Եթե Իրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը՝ ԱՄՆ-ն կվերադառնա․ Թրամփ

By Օգոստոսի 07, 2025 18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Թեհրանը փորձի վերականգնել միջուկային ներուժը։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 6-ին Սպիտակ տանը՝ լրագրողների հետ զրույցում։ 

«Դե, մենք դադարեցրինք Մերձավոր Արևելքի պատերազմները՝ կանխելով Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը», - ասել է նա։ «Նրանք կարող են ասել, որ ամեն ինչ սկսելու են նորից, բայց դա շատ վտանգավոր քայլ կլինի նրանց համար, քանի որ մենք կվերադառնանք», - ասել է նա։ 

«Հենց որ նրանք սկսեն, մենք կվերադառնանք։ Եվ կարծում եմ՝ նրանք դա հասկանում են», - եզրափակել է Թրամփը։

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օրից պակաս ժամանակահատվածում իսլամական հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ ԱՄՆ-ը հակամարտությանը միացել է դրա սրումից ինը օր անց և հարվածներ է հասցրել Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող Իրանի միջուկային օբյեկտներին։ Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմաօդային բազայի՝ Կատարում գտնվող Ալ-Ուդեյդի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել։ Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայի արևմուտքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանը կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը

Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է ամբողջ Եվրոպայում

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անվտանգային հարցեր են քննարկել

Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Կլեբան-Բիկ և Սրեդնեե բնակավայրերը

Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին