Թրամփը պատմել է ԵՄ-ից «նվեր ստացած» 600 մլրդ դոլարի մասին
Օգոստոսի 24, 2025

Թրամփը պատմել է ԵՄ-ից «նվեր ստացած» 600 մլրդ դոլարի մասին

By Օգոստոսի 05, 2025 17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 35% մաքսատուրք սահմանել Եվրոպական Միությունից ներմուծվող ապրանքների վրա, եթե այն չկատարի իր ներդրումային պարտավորությունները, հայտարարել է նա CNBC-ին տված հարցազրույցում։

«Նրանք իջեցրել են իրենց մաքսատուրքերը, վճարել են 600 միլիարդ դոլար, և դրա շնորհիվ ես նրանց մաքսատուրքերը 30%-ից իջեցրել եմ 15%-ի», - ասել է Թրամփը՝ նկարագրելով ԵՄ-ի հետ փոխգործակցության մեխանիզմը։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունից ստացված միջոցները՝ 600 մլրդ դոլարը, վարկ չեն։

«Նրանք ինձ տվեցին 600 միլիարդ դոլար, և դա նվեր է։ Ի դեպ, դա վարկ չէ։ Վերադարձնելու բան չկա։ Նրանք մեզ տվել են 600 միլիարդ դոլար, որը մենք կարող ենք ներդնել այն ամենում, ինչ ուզում ենք», - հավելել է ԱՄՆ նախագահը։ 

Հուլիսի 27-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Թրամփը համաձայնության են  եկել, որ Վաշինգտոնն օգոստոսի 1-ից 30%-ի կսահմանի 15% մաքսատուրք ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների մոտ 75%-ի համար։ 

Դրա դիմաց Եվրահանձնաժողովը խոստացել է  լիովին արգելել ռուսական էներգետիկ ռեսուրսների ցանկացած տեսակի մատակարարումը և 750 միլիարդ դոլարով գնել ամերիկյան նավթ, գազ, միջուկային սարքավորումներ և վառելիք, ինչպես նաև 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ տնտեսությունում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները