Բագրատ Սրբազանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին
Օգոստոսի 24, 2025

Բագրատ Սրբազանը դատի է տվել ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն ավելի քան մեկ ամիս կալանքի տակ է, հերթական հայցադիմումն է ներկայացրել ՔՊ-ականների դեմ՝ զրպարտության համար։ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկության համաձայն՝ Բագրատ Սրբազանն օգոստոսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի։  Այս մասին հայտնում է Pastinfo-ն։

Բագրատ Սրբազանը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, պահանջում է պարտավորեցնել Հակոբյանին՝ որպես ոչ նյութական՝ բարոյական վնասի  փոխհատուցում բռնագանձել 3 միլիոն դրամ, որից 2 մլն-ն՝ զրպարտության, իսկ 1 մլն-ն՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումը երեկ երեկոյան մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանին։ Այս պահին դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու մասին։

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանն ավելի վաղ հայցեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, «Քաղաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի, Արսեն Թորոսյանի, Հասմիկ Հակոբյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ, այժմ՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի դեմ՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Սրբազանը յուրաքանչյուրից պահանջել է փոխհատուցում՝ բարոյական վնասի համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևի վրա ուժգին բռնկում է տեղի ունեցել. գիտնականներ

«Զանգեզուրի միջանցքը» նշանակում է ՀՀ-ի ներգրավում Իրանի դեմ պատերազմում. Ջեֆրի Սաքս

Կինը վիճաբանության ժամանակ դանակահարել է ամուսնուն

Թուրքիայում զբոսաշրջիկին ազատազրկում է սպառնում պարելու համար (տեսանյութ)

ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են

Հրաժարական է տվել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը

Թրամփի քննադատությունից հետո Պենտագոնի ղեկավարը պաշտոնանկ է արել հետախուզության պետին

Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Էրդողանի կինը նամակ է գրել Մելանյա Թրամփին

Արքեպիսկոպոս Ալեքսին ներողություն է խնդրել Ալյասկայում Պուտինին ընդունելու համար

Դեսպանությունում հրաժեշտ են տվել Լիլիթ Մակունցին

Վեց ահաբեկիչ է ոչնչացվել․ Իրանի հետախուզություն

Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման. «Պուլկովոն» դադարեցրել է թռիչքները

Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում ծանոթացել է կենտրոնի պայմաններին

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» բեռնատարները