Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երկու առաջնորդների վերջին զրույցը կայացել է հուլիսի 28-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Ռուսաստանի առաջնորդը հաստատել է, որ Մոսկվան անփոփոխ հանդես է գալիս տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին։ Նա նաև հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին աջակցելու պատրաստակամության մասին, հայտնում է РИА Новости-ն։