Արցախից բռնի տեղահանված 30 հազար մարդ Ռուսաստանից օգնություն կստանա
Օգոստոսի 01, 2025

Արցախից բռնի տեղահանված 30 հազար մարդ Ռուսաստանից օգնություն կստանա

«Ռուսական մարդասիրական առաքելությունը» և «Եվրասիա» ՀԿ–ն Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո այսօր սկսել են Արցախից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն առաքելու լայնածավալ նախագիծը։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում «Ռուսական մարդասիրական առաքելություն» ՀԿ–ի ներկայացուցչության ղեկավար Արսենի Պրոնինը։

Ակցիայի առաջին փուլը կիրականացվի օգոստոսի ընթացքում։ Ակցիան կընդգրկի շուրջ 30 հազար բռնի տեղահանվածների, որոնց ավելի քան 140 տոննա օգնություն կբաժանվի։

Օգնության բաշխումը կսկսվի Մասիս համայնքից։

Պրոնինի խոսքով՝ սննդի փաթեթների և անձնական հիգիենայի պարագաների հետ մեկտեղ, այս անգամ կլինեն նաև փաթեթներ` նախատեսված փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Դրանցում կլինեն մանկական սնունդ (խյուսեր, շիլաներ, քաղցրավենիք) և խնամքի միջոցներ։

«Թիրախային լսարանը ձևավորելիս մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել մեկ կամ երկու կերակրող կորցրած ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին»,- նշեց «Ռուսական մարդասիրական առաքելության» ներկայացուցիչը։

«Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան իր հերթին ընդգծեց, որ նման ակցիաներն ավելի արդյունավետ են, քան պաշտոնական միջոցառումները, քանի որ ցույց են տալիս, որ ժողովուրդների միջև համագործակցության հիմքում ընդհանուր շահերն են, բարեկամությունն ու շփվելու ցանկությունը։

Նա նաև հավելեց, որ մարդասիրական ուղղությունը «Եվրասիա» ՀԿ-ի հիմնական ուղղություններից մեկն է։

«Ինքս Մերձդնեստրից եմ և շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ոչինչ անել չես կարող», –ասաց Արշինովան։

Նա նշեց, որ «Եվրասիա» ՀԿ-ն վստահության կամուրջներ է կառուցում մարդասիրական նախագծերի միջոցով։

«Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակում իրականացվող ակցիան մեկնարկում է հուլիսի 31-ին, առաջին փուլը կանցկացվի օգոստոսի ընթացքում։ Այս անգամ օգնության կետեր կտեղակայվեն տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Աբովյանում, Մասիսում, Գյումրիում և Կապանում։

Շուրջ 140 տոննա սնունդը և անձնական հիգիենայի պարագաները կուղղվեն առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներ, տարեցներ ունեցող ընտանիքներ և կերակրողին կորցրած ընտանիքներ։ Նրանք կստանան սննդի և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաների փաթեթ, որոնք կներառեն ձավարեղեն, մակարոնեղեն, շաքարավազ, ալյուր, պահածոներ, քաղցրավենիք, կարագ, թեյ, սուրճ, կենցաղային քիմիական նյութեր, օճառ, ատամի մածուկ և խոզանակ։ Առանձին հավաքվել են փաթեթներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ մանկական սննդով, շիլաներով, խյուսերով, քաղցրավենիքով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով և տակդիրներով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Այս տարի բուհ է ընդունվել 9788 դիմորդ, թափուր է մնացել 1174 տեղ

Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն. կա 1 զnհ, 3 վիրավոր

Թուրքիայում հանք է փլուզվել, աշխատողները մնացել են ներսում

Մեծավանցիները, ի նշան բողոքի, դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Պորտուգալիայի հավաքականի գրառումը Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել երկխոսության պայմաններ. Լավրով

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ին

Բոլդուինների «կեղտոտ պարը» 8-րդ երեխայի մասին լուրեր է առաջացրել

Կամբոջան Թաիլանդի հետ հակամարտությունը լուծելու համար Թրամփին Նոբելյան մրցանակի է առաջադրել

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 1 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու օրինագծին

Կիևում զոհերի թիվը հասել է 26-ի

Սպասվում է կարճատև անձրև

Թրամփը հայտնել է Մոսկվա Ուիթքոֆի այցի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին

Ռուբիոն և Հարավային Կորեայի ԱԳ նախարարը շեշտել են Կորեական թերակղզու միջուկազերծման կարևորությունը

Սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է