Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են Այվազովսկու արձանը
Օգոստոսի 01, 2025

Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են Այվազովսկու արձանը

Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են հռչակավոր ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու հուշարձանը։ Այս մասին տեղեկացնում է Արզախի զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալությունը։

«Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձևակերպի արժանի գնահատական»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ հուշարձանը Ստեփանակերտում տեղադրվել էր 2021 թվականին։

Այն նվիրված էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարիչին, այլև Արցախը հայկական և համազգային մշակութային ժառանգությանը միացնող կապերին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Այս տարի բուհ է ընդունվել 9788 դիմորդ, թափուր է մնացել 1174 տեղ

Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն. կա 1 զnհ, 3 վիրավոր

Թուրքիայում հանք է փլուզվել, աշխատողները մնացել են ներսում

Մեծավանցիները, ի նշան բողոքի, դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Պորտուգալիայի հավաքականի գրառումը Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել երկխոսության պայմաններ. Լավրով

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ին

Բոլդուինների «կեղտոտ պարը» 8-րդ երեխայի մասին լուրեր է առաջացրել

Կամբոջան Թաիլանդի հետ հակամարտությունը լուծելու համար Թրամփին Նոբելյան մրցանակի է առաջադրել

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 1 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու օրինագծին

Կիևում զոհերի թիվը հասել է 26-ի

Սպասվում է կարճատև անձրև

Թրամփը հայտնել է Մոսկվա Ուիթքոֆի այցի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին

Ռուբիոն և Հարավային Կորեայի ԱԳ նախարարը շեշտել են Կորեական թերակղզու միջուկազերծման կարևորությունը

Սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է