Կանադան զենք է մատակարարում Իսրայելին․ Globe and Mail
Հուլիսի 31, 2025

Կանադան զենք է մատակարարում Իսրայելին․ Globe and Mail

By Հուլիսի 30, 2025 6

Կանադան դեռևս զենք է մատակարարում Իսրայելին՝ չնայած Օտտավայի կողմից սահմանված արգելքին, հաղորդում է The Globe and Mail-ը։

Հրատարակությունը հղում է անում կանադական World Beyond War իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչել Սմոլին, ով, վկայակոչելով Իսրայելի հարկային մարմինների տվյալները պնդում է, որ Կանադան շարունակում է Իսրայելին մատակարարել հրազեն և փամփուշտներ։ Այս կառույցը մասնագիտացած է պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու գործում։շ

2024 թվականին մայիսին Կանադայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ուիլյամ Բլեյրը պնդել է, որ Օտտավան նույն թվականի հունվարից դադարեցրել է Իսրայելի հետ զենքի ցանկացած տեսակի արտահանումը։ Նա պարզաբանել է, որ համապատասխան թույլտվությունների տրամադրումը կարգավորվում է Կանադայի ԱԳՆ-ի կողմից, սակայն այդ գերատեսչությունը, ըստ նրա, «հստակ հասկացրել է, որ Իսրայել զենքի արտահանման լրացուցիչ թույլտվություններ չեն տրվի»։ Միևնույն ժամանակ, այդ պահին հյուսիսամերիկյան երկրի ԱԳՆ ղեկավար Մելանի Ժոլին պնդել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Օտտավան դադարեցրել է Իսրայել մահաբեր զենքի մատակարարման թույլտվությունները, իսկ 2024 թվականի հունվարից՝ ոչ մահաբեր զենքի մատակարարումը։

Չորեքշաբթի օրը ավելի վաղ CBC-ն հաղորդել է, որ Կանադայի կառավարությունը քննարկում է Պաղեստինի պետականության ճանաչման հարցը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սաուդյան Արաբիայում 360°-ով պտտվող ատրակցիոնը շարժման ժամանակ 2 կես է եղել

Ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայի հայ բժիշկը` երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունելու մասին

ՀՀ կառավարությունը որոշեց ներել տաքսիստների նախկին պարտքերը

ԵԱՏՄ – Իրան համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի սեպտեմբերին

Արցախից բռնի տեղահանված 30 հազար մարդ Ռուսաստանից օգնություն կստանա

Աշտարակում բախվել են «Opel»-ն ու տրակտորը

Լավրովը և Սիրիայի ԱԳ նախարարը բանակցություններ են վարում Մոսկվայում

Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը և կատարվեն «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը կարող է բացվել. դեսպան

Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում

ՀՀ-ից դուրս հայկական կոնյակ է արտադրվում ու վաճառվում, ես տեսել եմ․ Մհեր Գրիգորյան

Հակաահաբեկչական գործողությունների համար ոստիկանության գվարդիան կունենա հատուկ տեխնիկա

Մեր արտահանման խնդիրների 99%-ը գալիս է որակի ստանդարտից, իսկ կարծում էինք լոգիստիկ պրոբլեմներից է. Գրիգորյան

Կամչատկայի մերձակայքում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես-կառավարումը կարող է արտապատվիրակվել. խոսնակ

Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. հայտարարություն